Դեֆանս

From Wikipedia, the free encyclopedia

Դեֆանս
Remove ads

Դեֆանս (ֆր.՝ La Défense), բնակելի և բիզնես թաղամաս Փարիզի արվարձանում՝ Օ-դը-Սեն թաղամասում։ Եվրոպայի գործարար ամենամեծ կենտրոնն է[1]։ Այն անվանում են նաև « Փարիզի Մանհեթեն»։ Դեֆանսում ապրում է 20.000 մարդ, և ամեն օր աշխատանքի է գալիս 150.000 ծառայող 1.500 կազմակերպություններում ու ընկերություններում աշխատելու համար։

Thumb
Դեֆանս թաղամասի համայնապատկերը Հաղթանակի կամարից

Թաղամասի կառուցումը սկսվել է 1955 թվականին։ Գրասենյակային առաջին կենտրոնը բացվել է 1958 թվականին։ Այժմ Դեֆանսում գտնվում են տարբեր բանկերի, ապահովագրական ընկերությունների գրասենյակային շենքերը։ Առավել տպավորիչ են Areva, Manhattan, Gan, CNIT շենքերը։ Դեֆանսի ամենահայտնի կառույցը Դեֆանսի մեծ կամարն է՝ Հաղթանակի կամարի ժամանակակից տարբերակը։

Remove ads

Թվեր և փաստեր

  • Դեֆանսը բաժանված է 12 մասերի։
  • Գրասենյակային մակերեսը 3.500.000մ² է։
  • Ներկայացված են 1.500 ընկերություններ. 14-20-ը ֆրանսիական խոշոր ընկերություններ են, 15-50-ը՝ համաշխարհային հռչակավոր կազմակերպություններ։
  • Աշխատում է 150.000 ծառայող, որից 20.000-ը ապրում է Դեֆանսում։
  • Առևտրային կենտրոնների, խանութների մակերեսը 210.000 մ² է։
  • Կա հյուրանոցային 2.600 համար։
  • 11 հեկտար կանաչապատ տարածություն կա։
  • 90.000մ² ճանապարհ կա, որից ծածկված՝ 60.000մ²։
  • Տեղադրված է ժամանակակից արվեստի 60 հուշարձան ու քանդակ։
Remove ads

Դեֆանսի՝ 90մ և ավելի բարձրություն ունեցող շենքեր

Համարը բարձրությամբԱնվանումԿառուցման տարեթիվ ՆշանակությունԲարձրությունՀարկերի քանակՔաղաք[2]
մետրերովֆուտերով
1Tour First (ex AXA, ex Assur)1974/2011գրասենյակներ23175852Կուրբևուա
2Tour Majunga2014գրասենյակներ19363647Պյուտո
3Tour Total1985գրասենյակներ18761448Կուրբևուա
4Tour T1 (GDF Suez)2008գրասենյակներ18560737Կուրբևուա
5Tour Areva1974գրասենյակներ18460444Կուրբևուա
6Tour Granite (Société Générale)2008գրասենյակներ18360037Նանտեր
7Tour Gan1974գրասենյակներ17958742Կուրբևուա
8Tour D22014գրասենյակներ17156137Կուրբևուա
9Tour Alicante (Société Générale)1995գրասենյակներ16754837Նանտեր
Tour Chassagne (Société Générale)1995գրասենյակներ16754837Նանտեր
11Tour EDF2001գրասենյակներ16554141Պյուտո
12Tour Carpe Diem2013գրասենյակներ16253138Կուրբևուա
13Cœur Défense2001գրասենյակներ16152840Կուրբևուա
14Tour Adria (Technip)2002գրասենյակներ15550940Կուրբևուա
Tour Égée (Ernst&Young)1999գրասենյակներ15550940Կուրբևուա
16Tour Ariane1975գրասենյակներ15249936Պյուտո
17Tour CBX2005գրասենյակներ14246636Կուրբևուա
18Tour Europlaza1995գրասենյակներ13544331Կուրբևուա
19Tour Défense 20001974բնակարաններ13444047Պյուտո
20Tour Descartes (IBM)1988գրասենյակներ13042740Կուրբևուա
21Tour Les Poissons1970խառը129,542542Կուրբևուա
22Tour France1973բնակարաններ12641340Պյուտո
23Tour Franklin1972գրասենյակներ12039433Պյուտո
24Tour Sequoia (Bull, Cegetel, SFR)1990գրասենյակներ11939033Պյուտո
Tour Winterthur1973գրասենյակներ11939033Պյուտո
26Tour Michelet (Total)1985գրասենյակներ11738434Պյուտո
Tour CB162003գրասենյակներ11738432Կուրբևուա
28Tour Neptune1972գրասենյակներ11337128Կուրբևուա
Préfecture des Hauts-de-Seine1974գրասենյակներ11337125Նանտեր
30Grande Arche1989հուշարձան, գրասենյակներ11036137Պյուտո
Tour Manhattan1975գրասենյակներ11036132Կուրբևուա
Tour Aurore1970գրասենյակներ11036129Կուրբևուա
33Tour Eve1975խառը10935830Պյուտո
Tour Initiale1967գրասենյակներ10935830Պյուտո
35Tour Nuage 1, Tours Aillaud1976բնակարաններ10534439Նանտեր
Tour Nuage 2, Tours Aillaud1976բնակարաններ10534439Նանտեր
37Tour Gambetta1975բնակարաններ10434137Կուրբևուա
38Tour Cèdre1998գրասենյակներ10333826Կուրբևուա
39Tour Opus121973գրասենյակներ10032827Պյուտո
Tour Athéna1984գրասենյակներ10032825Պյուտո
41Tour Europe1969գրասենյակներ9932528Կուրբևուա
Tour AIG1967գրասենյակներ9932527Կուրբևուա
43Tour Prisma (Tour Kvaerner)1998գրասենյակներ9731825Կուրբևուա
44Tour Atlantique1970գրասենյակներ9531227Պյուտո
Tour Pascal1983գրասենյակներ9531227Պյուտո
46Tour Pacific1992գրասենյակներ9029525Պյուտո
Remove ads

Պատմություն

Thumb
La Défense de Paris («Փարիզի պաշտպանություն») հուշարձանը

«Դեֆանս» անունը առաջացել է La Défense de Paris («Փարիզի պաշտպանություն») հուշարձանի անունից, որը տեղադրվել է պրուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ քաղաքը պաշտպանած զինվորների պատվին։ Այն բրոնզե քանդակ է, որի հեղինակը Լուի-Էռնեստ Բարիասն է։

Բլուրը, որի վրա գտնվում է Դեֆանսի մեծ կամարը, նախկինում կոչվել է Chantecoq («Աքաղաղների երգ»)։ Դեռևս Լյուդովիկոս 15-րդի օրոք Փարիզի պատմական առանցքը զբոսուղու տեսքով ձգվեց ներկայիս Ելիսեյան դաշտերի տեղում, սակայն մինչև 19-րդ դարը բլրի վրա հողմաղաց էր գտնվում։ Դեֆանսի շինարարությունը սկսվեց EPAD-ի (Etablissement Public d’Amenagement de la Défense) հիմնադրումից հետո։ EPAD-ի խնդիրն էր բեռնաթափել Փարիզի գործարար կենտրոնը (Հաղթական կամարի շրջանը) և զարգացնել ենթակառուցվածքները։ 1958 թվականին Դեֆանսի բլրին կառուցվեց առաջին շենքը՝ CNIT (Centre National des Industries et Technologies) ցուցասրահի հետ։

1963 թվականին սկսեցին նշմարվեցին նոր թաղամասի հստակ ուրվագծերը։ Գրասենյակային տարածքների մակերեսը կազմեց 800.000մ²։ 1970 թվականին ավարտվեց հինգ երկնաքերների կառուցումը՝ Esso, Nobel, Aquitaine, Europe և Aurore: Նույն թվականին իրականացվեց նաև Դեֆանսը քաղաքի կենտրոնին կապող ճեպընթաց գնացքի (RER-Réseau Express Régional d'Île-de-France) կառուցումը։

1970-ական թվականներին բնապահպանական և տնտեսական որոշ հարցերի պատճառով փոքր-ինչ դանդաղեց Դեֆանսի կառուցումը։ Երբ պարզ դարձավ, որ նոր երկնաքերները աղավաղում են Ելիսեյան դաշտերի հեռանկարը, 1972 թվականին բարձրացավ բողոքի ալիք։ Վարչապետ Վալերի Ժիսկար դ'Էստենը, որ արդեն նախագահ դառնալու շեմին էր, դեմ է արտահայտվում թաղամասի կառուցման գաղափարին։ Բացի այդ՝ 1973 թվականի նավթային ճգնաժամը հանգեցրեց ծրագրի ընդհատմանը։ 1978 թվականին Ռայմոն Բարի կառավարությունը որոշեց շարունակել շինարարությունը։

Ներկայումս կառուցվում են նոր սերնդի բարձրահարկեր, որոնք առավել ցածր են։ 1983 թվականի «Դեֆանսի դեմքը» մրցույթից հետո սկսվեցին ճարտարապետ՝ Յոհան Օտտո ֆոն Սփրեկելսենի (Johann Otto von Spreckelsen) նախագծած Դեֆանսի մեծ կամարի կառուցման աշխատանքները։

«La Défense 2006—2015»-ի նոր դարաշրջանը

2005 թվականին EPAD-ի ներկայացուցիչ Բեռնար Բլեդը հայտարարեց Դեֆանսի կառուցման 2006-2015 թվականների ծրագիրը (La Défense 2006—2015)։ Նախագիծը մշակված էր 9 տարվա համար։ Այն ներառում էր 850.000մ² մակերեսով գրասենյակային և 100.000մ² մակերեսով բնակարանային տարածքների, 300մ-ից ավելի բարձրություն ունեցող չորս երկնաքերների (Tour Signal, Tour Generali, Tour Phare, Hermitage Plaza) կառուցում, ինչպես նաև արդեն կառուցված շենքերի վերակառուցում։ 2008 թվականին ավարտվեց Tour Granite և Tour T1 շենքերի կառուցումը։

2015 թվականին հետաձգվեց Tour Signal և Tour Generali երկնաքերների կառուցումը, իսկ Tour Phare երկնաքերի նախատեսված բարձրությունը նվազեցվեց 296մ-ի։ Երկարաձգվեցին շենքերի կառուցման վերջնաժամկետները. Tour Phare - 2018 թվական, Hermitage Plaza - 2020 թվական։

Thumb
Դեֆանսի համայնապատկեր
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads