Դիանա Գրիգորյան

հայ սցենարիստ և հեռուստատեսային անձնավորություն From Wikipedia, the free encyclopedia

Դիանա Գրիգորյան
Remove ads

Դիանա Գոռի Գրիգորյան (Լուստրա)(ապրիլի 11, 1982(1982-04-11)), հայ հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիանա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Դիանա Գոռի Գրիգորյան, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում` իրավագիտություն բաժնում։

1999 թվականից մինչև այսօր աշխատաում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ իրականացրել է բազմաթիվ հեղինակային հաղորդումներ և վարել, նկարահանել ֆիլմեր, հանդիսացել ամենավարկանիշային սերիալների սցենարների հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը։

1999-2003 թվականներին հեղինակել և վարել է «Բումերանգ» երաժշտական, ժամանցային հաղորդաշարը[2]։ 2004-2008 թվականներին հեղինակել և վարել է  «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հաղորդաշարը։ 2013 թվականին հեղինակել և վարել է «Փակագծերից դուրս» հեռուստաշոուն։ 2015 թվականին հեղինակել և վարել է «Հայի աչքեր» բարեգործական հեռուստաշոուն[3]։ 2019 թվականից հեղինակել և վարել է «Իմացիր ավելին[4]» հեռուստաշոուն[5]։

Քննադատություններ

Հեղինակային հեռուստասերիալների բովանդակության պատճառով Դիանա Գրիգորյանի անձը հաճախակի հայտնվում է հանրության քննադատությունների կենտրոնում։ Գրիգորյանի սցենարով ցուցադրված հեռուստասերիալները հաճախակի աչքի են ընկնում սպանության, ծեծի, հայհոյանքի, սեռական խտրականության և այլ բնույթի տեսարաններով և, ըստ քննադատների, որևէ ուսուցողական բնույթ չունեն[6][7][8]։ Գրիգորյանին քննադատում են նաև այն հանգամանքի համար, որ վերջինս հաճախ իր հեղինակային սերիալներում նկարահանվելու է հրավիրում դերասանական կրթություն չունեցող անձանց[6]։

Remove ads

Ֆիլմագրություն

  • «Ճակատագրի գերիները», 2007-2008
  • «Շփացած խելագարները», 2009
  • «Դիմակահանդես», 2009-2010
  • «Դժվար ապրուստ», 2011-2013
  • «Հարազատ թշնամի», 2013-2015
  • «Առաջնորդները», 2015-2017
  • «Նռան հատիկ», 2017-2019
  • «Գտնված երազ», 2019
  • «Անհասցե ծնվածները», 2019-2020
  • «Սարի աղջիկ» 2020-2021
  • «Երդում» 2021-2022
  • «Կույր աշխարհ» 2022-2023
  • «Մոխրոտի երազները» 2023-2024
  • «Վերջին զանգ» 2025

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads