Դմիտրի Մոոր

From Wikipedia, the free encyclopedia

Դմիտրի Մոոր
Remove ads

Դմիտրի Ստախիևիչ Մոոր (ռուս.՝ Дмитрий Стахиевич Орлов, նոյեմբերի 3, 1883(1883-11-03)[1][2], Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1946(1946-10-24)[1][3][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1932

Արագ փաստեր Դմիտրի Մոոր, Կեղծանուն ...
Remove ads

Գործունեություն

1908-1917 թվականներին աշխատակցել է «Բուդիլնիկ» երգիծական ամսագրին։ 1918-1920 թվականներին հանդես է եկել հեղափոխական պաթոսով տոգորված պլակատներով («Դու գրվե՜լ ես կամավոր», «Վրանգելը դեռ կենդանի է, խփիր նրան առանց խնայելու», 1920 և այլն)՝ դառնալով սովետական քաղաքական պլակատի նախակարապետներից։ Հետագայում բացի պլակատներից («Օգնի՜ր», 1921, «Դու ինչո՜վ ես օգնել ռազմաճակատին», 1941 և այլն) ստեղծել է նաև ծաղրանկարներ, կատարել գրքերի նկարազարդումներ։ Եղել է «Հոկտեմբեր» միավորման անդամ (1928)։ Մոորիի գործերին բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն գրոտեսկը, խիստ ընդգծված հարթ գունաբծերը։ Դասավանդել է Վխուտեմաս-Վխուտեինում (1922-1930), Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում (1930-32) և գեղարվեստական ինստիտուտում (1939-43)։ Աշակերտներից են Ռեշետնիկովը, Պրորոկովը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads