Եթովպական օրացույց

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads
Remove ads

Եթովպական օրացույց (ամհարերեն՝ የኢትዮጵያ ዘመን አቆጣጠርye'Ītyōṗṗyā zemen āḳoṭaṭer), կիրառվում է Եթովպիայում, ինչպես նաև Եթովպական և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցիների, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցու և Էրիթրեայի եվանգելիկ եկեղեցիների կողմից։ Այս օրացույցը հիմնված է ավելի հին ղպտիական օրացույցի վրա, որը իր հերթին հիմնվել է ավելի հին եգիպտական օրացույցի վրա, սակայն Եթովպական օրացույցը ունի նմանություն հուլյան օրացույցին. նրանում նույնպես կիրառվում է հավելյալ օր ամեն չորս տարին։

Եթովպական օրացույցի տարվա սկիզբն է համարվում հուլյան օրացույցի օգոստոսի 30, եթե հաջորդ տարին նահանջ է, և օգոստոսի 29, եթե հաջորդ տարին նահանջ չէ։ Ինչպես և Ղպտիական օրացույցը Եթովպականն ունի 12 ամիս ամեն մեկը 30 օրով, ինչպես նաև հինգ կամ վեց էպագոմեն օրեր տարվա վերջում, սովորաբար առանձնացվում են որես 13-րդ ամիս[1]։

Եթովպական օրացույցում տարիների հաշվարկման սկիզբն է մ. թ. 8 թվականի օգոստոսի 29 հուլյան օրացույցով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցի 2000 թվականը համընկնում է Եթովպական օրացույցի 1992 թվականի վերջի և 1993 թվականի սկզբի հետ։

Օրը սկսվում է ոչ թէ կեսգիշերին, այլ Արեգակի ծագման պահին։

Remove ads

Ամիսներ

Մանրամասն տեղեկատվություն Ամհարերեն, Ղպտիերեն ...

Ամսաթվերը տրված են գրիգորյան օրացույցով XX—XXI դարերի համար։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads