Եթովպիա

From Wikipedia, the free encyclopedia

Եթովպիա
Remove ads

Եթովպիա[2] (պաշտոնական անվանում՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող երկիր Արևելյան Աֆրիկայում։

Արագ փաստեր የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክԵթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն, Պետական լեզուներ ...
Remove ads

Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է։ Աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկը։ Երբեք գաղութացված չի եղել, թեև ֆաշիստական Իտալիան 1936-1941 թթ. գրավել էր Եթովպիան։ Եթովպիան ՄԱԿ-ի առաջին անդամներից է և Աֆրիկյան միության հիմնադիր անդամը։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եթովպիայում բավականին մեծ հայ գաղթօջախ է եղել։ Բնակչությունը՝ 88,0 միլիոն (2011 թ, հուլիս, 14-րդը աշխարհում)։ Բնակչության տարեկան աճը՝ 3,2 տոկոս։ Կյանքի միջին տևողությունը՝ տղամարդկանց մոտ 53 տ, կանանց մոտ 58 տ։ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը՝ 2,1 տոկոս (1 միլիոն վարակակիր 2007 թվականի տվյալ)։

Remove ads

Անվանում

Անվանումն իբր առաջացել է հունարեն եթոս «խանձված, այրված» և օպս «դեմք» բառերից, այսինքն՝ արևակեզ (արևաթուխ) մարդկանց երկիր, սակայն սա հավանաբար ժողովրդական ստուգաբանություն է[3]։ Հնում այդպես էին անվանում Եգիպտոսից հարավ ընկած երկիրը։

16-րդ դարից եվրոպացիներին հայտնի է եղել Հաբեշստան (Abyssinia) անունով, որը փոխառություն է արաբերենից․ արաբները երկրի բնակիչներին անվանում էին հաբեշներ (արաբ․՝ հաբաշ բառից, որը նշանակում է խառը կամ խառնածին)։ Այժմ վերականգնված է երկրի հին անվանումը[4]։

Remove ads

Հայերը Եթովպիայում

Եթովպիայի հայ համայնքը կազմավորվել է 7-րդ դարում, երբ արաբները նվաճելով Սիրիա, Պաղեստինն ու Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին և մեծ թվով հայեր գաղթել ու ապաստանել են մերձակա քրիստոնյա երկրում՝ Եթովպիայում և ներկայիս Դեսսիե քաղաքի մոտ կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Հայերի հիմնած բնակավայրը հաբեշ մատենագրության մեջ հիշատակվում է «Հայկական կղզի» անունով (այստեղ է իր կրթությունն ստացել Եթովպիայի մեծ լուսավորիչ և բարեփոխիչ Եվսաաթեոսը)։ Համայնքը համադրվել է 12-րդ դարում Եգիպտոսից և 14-րդ դարի վերջին Կիլիկիայից՝ հայկական թագավորության անկումից հետո, գաղթած հայերով։ Եթովպահայ համայնքը ստվարացել է 19-րդ դարի վերջերին « երբ 1894 - 1896 թվականների կոտորածների հետևանքով բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթել են Եթովպիա։ Ներկայումս Եթովպիայում բնակվում է 100 հայ։ Եթովպիան զարգացող ՏՏ ոլորտ է /իրականացնում են պատվերներ ԱՄՆ ՆԱՍԱ գործակալության համար/, բնակչության 60% քրիստոնյա, Եթովպիայում է գտնվում Աֆրիկյան պետությունների լիգան, որը հնարավորություն կտա մուտք գործել Աֆրիկյան պետությունների բոլոր շուկաները, բնակչությունը՝ 96 մլն., կրթական զարգացած համակարգ, հիմնական գնորդներ՝ Գերմանիա 11,8 %, Սաուդյան Արաբիա 8,7 %, նիդերլանդներ 8,6 %, ԱՄՆ 8,1 %, Շվեյցարիա 7,7 %, Իտալիա 6,1 %, Չինաստան 6 %, Սուդան 5,5 %, Ճապոնիա 4,4 

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads