Եղևին

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Եղևին
Remove ads

Եղևին, բալասանի (Abies), սոճազգիների ընտանիքի մշտադալար, փշատերև ծառերի ցեղ է։

Thumb
Կորեական եղևին (Gusang namu)
Մանրամասն տեղեկատվություն ՞Եղևին, Գիտական դասակարգում ...

Բունը ուղիղ է, կեղևը՝ բարակ, հարթ։ Ասեղնատերևները մեկական են, տափակ՝ դասավորված պարուրաձև։ Կոները ուղղադիր են, գտնվում են սաղարթի վևրևում, հասունանում են ծաղկելու տարին։ Հայտնի է մոտ 50 տեսակ։ Ստվերադիմացկուն է, հողի և խոնավության նկատմամբ՝ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով, երբեմն՝ ճյուղերով։ Բնափայտը փափուկ է, թեթև, կիրառվում է ցելյուլոզայի արտադրության, շինարարության մեջ։ Եղևինից ստացվող յուղն օգտագործվում է բժշկության, օծանելիքի արդյունաբերության մեջ։

Հայաստանում հանդիպում են կովկասյան եղևինը (Abies nordmanniana) (մեծ հավաքածու կա Դիլիջանում), սիբիրական եղևինը (Abies sibirica), իսպանական եղևինը (Abies pinsapo), և ալժիրյան եղևինը (Abies numidica)[1]։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads