Եվրոպական տիեզերական գործակալություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Եվրոպական Տիեզերական Գործակալություն (կրճատ՝ ԵՏԳ, անգլ.՝ European Space Agency, ESA), միջազգային կազմակերպություն, ստեղծվել է 1975 թվականին տիեզերքի հետազոտման նպատակով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԵՏԳ-ն կազմված է 18 մշտական անդամ-երկրներից, առանձին նախագծերում մասնակցել են նաև Կանադան և Հունգարիան։
ԵՏԳ-ն ստեղծվել է երկու Եվրոպական տիեզերական միավորումների հիմքի վրա, ESRO - արբանյակների ստեղծման և ELDO - «Եվրոպա» հրթիռի ստեղծման ծրագրեր։
Remove ads
Կազմակերպություն
Գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։ Նորդվեյկում (Նիդերլանդներ) գտնվում է Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների Եվրոպական կենտրոնը։ Տիեզերական թռիչքների կառավարման Եվրոպական կենտրոնը գտնվում է Դարմշտադտում (Գերմանիա)։ Մեկ այլ գերմանական քաղաքում, Քյոլնում է գտնվում Տիեզերագնացների Եվրոպական կենտրոնը։ Երկրագնդի դիտարկումների կենտրոնը և ԵՏԳ տեղեկատվական կենտրոնը գտնվում են Ֆրիսկատիում Հռոմի մոտ (Իտալիա)։ Ստեղծված տիեզերական ապարատների արձակման համար օգտագործվում է Կուրու տիեզերակայանը Ֆրանսիական Գվիանայում։ ԵՏԳ-ն ունի կոնտակտային գրասենյակներ Բելգիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչպես նաև մակերևութային հսկողության կայաններ ամբողջ աշխարհում։
Գործակալությունում աշխատում է 1.907 մարդ (2005), իսկ բյուջեն կազմում է 2.977 միլիոն եվրո (2005)։
Remove ads
Մասնակից երկրներ և բյուջե
Անդամություն և ներդրում ԵՏԳ-ում


Այս աղյուսակում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ ԵՏԳ-ի մասնակից երկրների և նրանց ներդրման մասին 2011 թվականի ընթացքում՝
Բյուջեի հատկացում և բաշխում
ԵՏԳ բյուջեն կազմում էր 2,977 միլիարդ € 2005 թվականին, 2,904 միլիարդ € 2006, 3,018 միլիարդ € 2008 և 3,600 միլիարդ € 2009. Ամեն 3-4 տարին ԵՏԳ անդամ երկրները ԵՏԳ համաժողովի ժամանակ համաձայնեցնում են բյուջետային պլանը մի քանի տարվա համար։ Չնայած այն հանգամանքին, որ պլանը կարող է փոփոխվել, այն ուղղորդում է գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջին համաժողովը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ համաձայնեցվել է բյուջեն մինչև 2012 թվականը։ Որպես կանոն, երկրները ունեն իրենց ազգային տիեզերական ծրագրերը, որոնք տարբեր ձևերով համագործակցում են ԵՏԳ-ի հետ, ֆինանսական կամ կազմակերպական առումներով։ Օրինակ, ֆրանսիական տիեզերական գործակալությունը (CNES) ունի բյուջե, որը գերազանցում է ԵՏԳ-ին հատկացված գումարները երկու անգամ։ Իրականացվում են նաև համատեղ ծրագրեր ԵՏԳ-ի և ազգային տիեզերական գործակալությունների միջև։
Ընդլայնում
ԵՏԳ անդամակցելը իրականացվում է երեք փուլով։ Առաջին փուլում երկիրը ստորագրում է Համագործակցության մասին համաձայնագիրը (անգլ. Cooperation Agreement)։ Եթե երկիրը ցանկանում է առավել ամբողջական համագործակցել ՏԵԳ-ի հետ, նա ստորագրում է ECS համաձայնագիրը (անգլ. European Cooperating State Agreement)։ Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում, որից հետո երկիրը կարող է կամ սկսել բանակցություններ լիիրավ անդամ դառնալու մասին, կամ ստորագրել նոր համաձայնագիր։ 2011 թվականի հունվարի 20-ին Ռումինիան ստորագրել է ԵՏԳ կոնվենցիան և մեկ տարվա ընթացքում կդառնա գործակալության 19-րդ անդամը։
Remove ads
ԵՏԳ նախագծեր
- Արիան - կրող հրթիռների ընտանիք;
- Սփեյսլաբ - տիեզերագնացների համար նախատեսված մոդուլ, որը ամրացված էր ամերիկյան «Սփեյս Շաթլ» տիեզերանավերի մեջ;
- Կոլամբուս - սկզբում առանձին ուղեծրային կայանի նախագիծ, հետագայում իրականացվել է որպես ՄՏԳ մոդուլ;
- ATV - ավտոմատ բեռնատար տիեզերանավ;
- Ջոտտո - ԱՄԿ Հալլեյի գիսաստղի ուսումնասիրելու համար
- Հյուգենս - Տիտանի (Սատուրնի արբանյակ) վրա իջեցվող սարք Կասինի ԱՄԿ-ի կազմում (համատեղ ՆԱՍԱ-ի հետ)
- Սմառտ-1 - ԱՄԿ ուղղված դեպի Լուսին
- Ռոզետտա - ԱՄԿ ուղղված դեպի գիսաստղ
- Մարս-Էքսպրես - ԱՄԿ ուղղված դեպի Մարս
- Վեներա-Էքսպրես - ԱՄԿ ուղղված դեպի Վեներա
- BepiColombo - համատեղ JAXA-ի հետ ԱՄԿ ուղղված դեպի Մերկուրի
- Դարվին - տիեզերական ինֆրակարմիր աստղադիտակ (նախագծվում է 2015 թվականում արձակման համար)
- Գայա - տիեզերական աստղադիտակ (նախագծվում է 2013 թվականին արձակման համար)
- Գալիլեո - նախագծվող արբանյակային նավիգացիոն համակարգ
- MetOp - օդերևութաբանական արբանյակներ
- YES և YES2 - երիտասարդ ճարտարագետների կողմից նախագծված արբանյակներ
- Հերմես - բազմակի օգտագործման տիեզերանավ ինքնաթիռային սխեմայով (ծրագիրը կանգնեցված է 1987 - 1993 թվականներ)
- Վեգա - կրող հրթիռ (նախագծվում է)
- Սոյուզ-ՍՏ - կրող հրթիռ պատվիրված Ռուսաստանում Կուրու տիեզերակայանից արձակումներ կատարելու համար
- CSTS - մասնակի բազմակի օգտագործման տիեզերանավ (նախագծվում է մինչև 2018 թվականը)
ԵՏԳ ծրագրեր
ԵՏԳ կազմակերպել է և կազմակերպում է տիեզերական ֆունդամենտալ հետազոտությունների ծրագրեր՝
- EURECA
- Horizon 2000,
- Horizon 2000 plus
- Cosmic Vision
- Ավրորա
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads