Երևանի տրամվայ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Երևանյան տրամվայը Հայաստանի մայրաքաղաք Երևանում նախկինում գործող տրամվայի համակարգ է։ Բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով, հիմնադիրն է եղել գործարար Միրզոյանը։ 20-րդ դարի երկրորդ կեսին տրամվայի համակարգն ունեցել է մինչև 12 երթուղի[1], որոնց սպասարկել է 3 դեպո։

Փակվել է 2004 թվականի հունվարի 21-ին։ Փակման պահին Երևանի տրամվայի համակարգը բաղկացած էր մեկ երթուղուց։
Remove ads
Պատմություն

Հայաստանի միակ քաղաքը, որտեղ երբևէ գոյություն է ունեցել տրամվայը, Երևանն էր։ 1906 թվականի սեպտեմբերի 29-ին բացվել է գործարար Միրզոյանի քաղաքային ձիաքարշը։ Ձիաքարշի նմանօրինակ նեղուղին գոյություն է ունեցել մինչ 1918 թվականի օգոստոսը, երբ պատերազմի հետևանքով տրամվայն ավերվել է[2]։
1933 թվականի հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը[3]։ Տրամվայի վագոնների թիվը ամեն հինգ տարին մեկ միջինում ավելացել է 25%-ով․ եթե 1933 թվականին այն կազմում էր 16, ապա 1945 թվականին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թվականին՝ շարժակազմի 222 միավոր։ Օգտագործվել է 2 տեսակի տրամվայ՝ ԿՏՄ-5Մ3 (71-605) և ՌՎԶ-6Մ2։ Քանի որ տրամվայի ծախսերն ավտոբուսի համեմատ գերազանցում էին 2.4 %-ով, ինչպես նաև թանկ էլեկտրաէներգիայի և Երևանի Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) վրայով տրամվայի անցնելու ժամանակ առաջացած խնդիների պատճառով 2003 թվականի հունիսի 20-ին փակվել է №7 (Էրեբունի - Զեյթուն) երթուղին[4]։
2004 թվականի հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երևանում պաշտոնապես փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երևանի տրոլեյբուսին։
Remove ads
Շարժակազմ
Փակման պահին (2004 թ.) Երևանի տրամվայի շարժակազմը բաղկացած էր Ռիգայի (ՌՎԶ-6) և Ուստ-Կատավի (ԿՏՄ-5) գործարանների վագոններից։











Երթուղիներ
1983 թվականի դրությամբ գործել է տրամվայի 11 երթուղի[5]։ 1989 թվականի դրությամբ գործել է տրամվայի 8 երթուղի (հանվել են թիվ 4, 8 և 10 երթուղիները)։
- Զեյթուն - Ռուբինյանց, Դ. Անհաղթի փ/ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Բաղրամյան պ., Պռոշյան, Պարոնյան, Սբ. Գրիգոր Լուսավորչի փ/ներ - Արշակունյաց, Բագրատունյաց պ/ներ - Անվադողերի գործարան
- Լիոնի այգի - Կուստոյի, Ս. Դավթի փ/ներ - Տիգրան Մեծի պ. - Խանջյան, Նալբանդյան, Կորյունի փ/ներ - Մաշտոցի պ. - Նաիրի կինոթատրոն (հետադարձը Մաշտոցի պ/ից Իսահակյան, Գ. Քոչարի, այնուհետև Կորյունի փ/ներ)
- Անվադողերի գործարան - Բագրատունյաց, Արշակունյաց պ/ներ - Ագաթանգեղոսի, Խանջյան, Նալբանդյան, Կորյունի փ/ներ - Մաշտոցի պ. - Նաիրի կինոթատրոն (հետադարձը Մաշտոցի պ/ից Իսահակյան, Գ. Քոչարի, այնուհետև Կորյունի փ/ներ)
- (օղաձև երթուղի) «Մալաթիա» դիսպետչերական կետ - Սեբաստիայի փ․ - Լենինգրադյան փ․ - Կիևյան փ․ - Մարշալ Բաղրամյան պ․ - Պռոշյան փ․ - Պարոնյան փ․ - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փ․ - Ագաթանգեղոսի փ․ - Տիգրան Մեծի պ․ - Արցախի պ․ - Արին Բերդի փ․ - Թամանցիների փ․ - Բագրատունյաց պ․ - Արշակունյաց պ․ - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փ․ - Պարոնյան փ․ - Պռոշյան փ․ - Մարշալ Բաղրամյան պ․ - Կիևյան փ․ - Լենինգրադյան փ․ - Սեբաստիայի փ․ - «Մալաթիա» դիսպետչերական կետ - Շահումյանի 9-րդ (Միքայելյան) փ․[6]
- Զեյթուն - Ռուբինյանց, Դ. Անհաղթի փ/ներ - Կոմիտասի պ. - Կասյան, Կիևյան, Լենինգրադյան, Սեբաստիայի փ/ներ, Բագրատունյաց պ. - Արտաշիսյան փ. - Չարբախ
- Լիոնի այգի - Կուստոյի, Սասունցի Դավթի փ/ներ - Արցախի պ. - Էրեբունու, Խ. Դաշտենցի, Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան փ/ներ, Էրեբունու զանգված
- Էրեբունու հրապարակ - Էրեբունու փ. - Արցախի, Տիգրան Մեծի պ/ներ - Ագաթանգեղոսի, Սբ. Գ. Լուսավորչի, Պարոնյան, Պռոշյան փ/ներ, Բաղրամյան պ. - Կասյան փ. - Կոմիտասի պ. - Դ. Անհաղթի, Ռուբինյանց փ/ներ - Զեյթուն
- Էրեբունու հրապարակ - Էրեբունու փ․ - Արցախի պ․ - Տիգրան Մեծի պ․ - Ագաթանգեղոսի փ․ - Արշակունյաց պ․ - Բագրատունյաց պ. - կաբելի գործարանի դիսպետչերական կետ - տրամվայի շրջապտույտ[6]
- Անվադողերի գործարան - Բագրատունյաց, Արշակունյաց պ/ներ - Ագաթանգեղոսի փ. - Տիգրան Մեծի, Արցախի պ/ներ - Էրեբունու փ. (Էրեբունու հրապարակից հետադարձով) - Արցախի պ., Արին Բերդի փ. - Անվադողերի գործարան
- (օղաձև երթուղի) «Մալաթիա» դիսպետչերական կետ - Սեբաստիայի փ․ - Լենինգրադյան փ․ - Կիևյան փ․ - Մարշալ Բաղրամյան պ․ - Պռոշյան փ․ - Պարոնյան փ․ - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փ․ - Արշակունյաց պ․ - Բագրատունյաց պ․ - Արին Բերդի փ․ - Արցախի պ․ - Տիգրան Մեծի պ․ - Ագաթանգեղոսի փ․ - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փ․ - Պարոնյան փ․ - Պռոշյան փ․ - Մարշալ Բաղրամյան պ․ - Կիևյան փ․ - Լենինգրադյան փ․ - Սեբաստիայի փ․ - «Մալաթիա» դիսպետչերական կետ - Շահումյանի 9-րդ փ․[6]
- (1977 թ. դրությամբ) (օղաձև երթուղի) … Սեբաստիայի փ. - Բագրատունյաց պ. - Գարեգին Նժդեհի փ. - Արշակունյաց պ. - Սբ. Գրիգոր Լուսավորչի, Պարոնյան, Պռոշյան փ/ներ - Բաղրամյան պ. - Կիեյան, Լենինգրադյան, Սեբաստիայի փ/ներ …[7]
- Անվադողերի գործարան - Արին Բերդի, Արցախի փ/ներ - Էրեբունու փ. (Էրեբունու հրապարակից հետադարձով) - Արցախի, Տիգրան Մեծի պ/ներ - Ագաթանգեղոսի փ. - Արշակունյաց, Բագրատունյաց պ/ներ - Անվադողերի գործարան
Remove ads
Դեպո
Տրամվայի շարժումը Երևանում սպասարկում էր 3 դեպո։
№1 դեպոն գտնվում էր Արշակունյաց պողոտայում։
№2 դեպոն գտնվում էր Լենինգրադյան փողոցում։ Այս դեպոն դադարեցրել է իր գործունեությունը 2004 թվականին[8]։
№3 դեպոն գտնվում էր Նուբարաշենի խճուղում։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads