Զահրատ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Զահրատ (իսկական անուն ազգանունը՝ Զարեհ Յալտըզճյան, մայիսի 10, 1924, Կոստանդնուպոլիս, Թուրքիա - փետրվարի 20, 2007 կամ փետրվարի 21, 2007[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք բանաստեղծ։
Remove ads
Կենսագրություն
Զահրատը ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ 3 տարեկան էր, երբ մեռնում է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը[2]։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։
Remove ads
Ստեղծագործական ուղի
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունաւոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծութիւններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Հայաստանում լույս են տեսել «Մեծ քաղաքը» (1978), «Առանց քարի, առանց խաչի խաչքար» (1998) և «Բառերուն տակի քերթվածը» (2004) ժողովածուները։ Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
«Ինձ թվում է՝ Զահրատը բանաստեղծություն կարող էր գրել ամեն ինչի մասին, այն ամենի մասին, ինչ կազմում է մարդկային կյանքը; Զահրատը իր բանաստեղծությամբ ապացուցեց, որ մարդկային կյանքում ամեն բան կարևոր է ու էական, որ մարդկային կյանքում ավելորդ ու անհարկավոր ոչինչ չկա: Եվ նա կարողացավ ստեղծել այդ կյանքի ու այդ իրականության համարժեք բանաստեղծական աշխարհը՝ ինքնատիպ, հավաստի գեղարվեստով անթերի ու մշտամնա»: Երվանդ Տեր-Խաչատրյան
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, վրացերեն, թուրքերեն, լիտվերեն[3]։
Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Հայրապետի կողմից 8/10/1991 պարգևատրվել է «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: ՀՀ նախագահի հրամանագրով 17/5/1999 պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով:
Ստացել է բազմաթիվ գրական մրցանակներ և հուշամեդալներ:
Remove ads
Երկեր
- Մեծ քաղաքը, Իսթանպուլ, 1960, 155 էջ։
- Կանանչ հող, Փարիզ, 1976, 24 էջ:
- Մեծ քաղաքը, Երևան, 1978, 188 էջ։
- Մէկ քարով երկու գարուն, Իսթանպուլ, 1989, 192 էջ։
- Մաղ մը ջուր, Իսթանպուլ, 1994, 160 էջ։
- Ծուռ նստինք Կիկօ խօսինք, Իսթանպուլ, 1994, 48 էջ։
- Մէկ քարով երկու գարուն, Պէյրութ, 1997, 192 էջ։
- Առանց խաչի, առանց քարի խաչքար, Երևան, 1998, 232 էջ։
- Ծայրը ծայրին, Իսթանպուլ, 2001, 96 էջ:
- Բառերուն տակի քերթուածը, Երևան, 2004, 128 էջ։
- Ջուրը պատէն վեր, Իսթանպուլ, 2004, 96 էջ:
- Բանաստեղծութիւններ, հատ. Ա.–Բ., Իսթանպուլ, 2006։
- Բառ բառի քով, Երևան, 2007, 420 էջ։
- Կիսաւարտ աղօթք, Երևան, 2010, 74 էջ:
- Դդումի համ, Իսթանպուլ, 2009, 160 էջ։
- Ակնթարթի մը չափը, Թեհրան, 2011, 332 էջ։
- Անտիպ թերթս, Իսթանպուլ, 2012, 430 էջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads