Զաբել Բոյաջյան
հայ նկարիչ, թարգմանիչ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Զաբել Թովմասի Բոյաջյան (1872[1], Դիարբեքիր, Թուրքիա[1] - հունվարի 26, 1957[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), հայ նկարիչ, գրող, թարգմանիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոյաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873 թվականին, Դիարբեքիր նահանգի Ամիդ քաղաքում, Դիարբեքիրում բրիտանացի փոխ-հյուպատոս Թոմաս Բոյաջյանի և Կատերին Ռոջերսի (անգլիացի գրող Սամուել Ռոջերսի ժառանգ) ընտանիքում։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, 1895 թվականին մոր և եղբոր՝ Հենրիի հետ տեղափոխվում են Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Տիրապետել է անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո լեզուներին։ Բոյաջյանը եղել է էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից. 1907 թվականին որպես դերասանուհի մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական մի ներկայացման[2][3]։
Remove ads
Գրական գործունեություն
Բոյաջյանը նաև ստեղծագործում էր։ Նրա առաջին նովելը՝ «Եսթեր. մի կյանքի սիրավեպը», որում նկարագրվում են Սասունի ջարդերը, հրատարակվել է 1901 թվականին։ Գիրքը մակագրել է «Վարդենի» անվամբ։ Մոտ է եղել Րաֆֆու կնոջ Աննա Րաֆֆիի և նրա որդիների՝ Արամի և Արշակի հետ, ովքեր Լոնդոն էին տեղափոխվել Րաֆֆու մահից հետո։ «Արարատ» ամսագրում Բոյաջյանը հրատարակել է թարգմանություններ Րաֆֆու նովելներից։
Անգլերեն է թարգմանել և առանձին գրքով հրատարակել Ավետիք Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն։ Բոյաջյանն իր ամենամեծ գրական հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորում ընդգրկվելը։ Այդ ժողովածուում զետեղվել են տարբեր ազգերի հեղինակների հոդվածներ կամ բանաստեղծություններ[4]։
Բոյաջյանը մահացել է Անգլիայի Սիֆորդ բնակավայրում, 1951 թվականին։
Remove ads
Նկարչություն
Զաբել Բոյաջյանը վրձնել է տասնյակ երփնագիր աշխատանքներ՝ դիմանկարներ և բնանկարներ։ Ստեղծել է Րաֆֆու և զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները։
Երկեր
- Armenian Legends and Poems. Trans. Z. C. Boyajian. New York։ Columbia University Press, 1st ed., 1916.
- Gilgamesh: A Dream of the Eternal Quest. London։ George W. Jones, 1924.
- In Greece with Pen and Palette. London։ J.M. Dent & Sons, 1938.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads