Զավեն Մելիք-Թանգիև
հայ ճարտարագետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Զավեն Իվանի Մելիք-Թանգիև (օգոստոսի 20, 1905[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 14, 1966[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ, ԽՄԿԿ անդամ (1944)։
Ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1930 թ.)։ 1938 թ.-ից եղել է «Ազնեֆթեպրոյեկտ» ինստիտուտի գլխավոր ինժեները։ Մասնակցել է համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ բաց ծովում ստեղծված «Նավթային քարեր» քաղաքատիպ ավանի նախագծմանը և կառուցմանը։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961 թ.)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Կասպից ծովի նավթարդյունահանման նավատորմի նավերից մեկը կրում է Մելիք-Թանգիևի անունը։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads