Էդուարդ Ազարյան
հայ սպորտային մարմնամարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էդուարդ Ազարյան (ապրիլի 11, 1958 կամ նոյեմբերի 4, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (1980), ԽՍՀՄ քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1980)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Կենսագրություն
Էդուարդ Ազարյանը մարմնամարզությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից, իր հոր՝ օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ։ 1978 թվականին Էդուարդ Ազարյանը դարձավ բազմամարտի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականում։ Նույն թվականին նվաճեց բազմամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալը և աշխարհի առաջնության թիմային արծաթե մեդալը։ 1980 թվականին Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ Էդուարդ Ազարյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։
1992 թվականից ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է մարզչական գործունեությամբ։ Նա ստեղծել է մարմնամարզության կենտրոն Aliso Viejo (Կալիֆոռնիա)։
Remove ads
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads