Էդուարդ Բաղդասարյան

հայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia

Էդուարդ Բաղդասարյան
Remove ads

Էդուարդ Հովհաննեսի Բաղդասարյան (նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - նոյեմբերի 5, 1987(1987-11-05)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Երևանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։ Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։ 1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։ 1956-1966 թթ ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ.՝ դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։

Remove ads

Գործունեություն

Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976)[4][5]։

«Տժվժիկ» և Եռանկյունի ֆիլմերում օգտագործվել է նրա երաժշտությունը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads