Էդուարդ Սաֆարյան
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էդուարդ Արամի Սաֆարյան (ապրիլի 23, 1923[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 1, 2015, Երևան, Հայաստան[2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Էդուարդ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում։ 1951 թվականին ավարտել և 1967-1977 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1977-1985 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։
Ստեղծագործական աշխատանք
Էդուարդ Սաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են Կինոյի տունը (1975), Հայէլեկտրագործարանի բնակելի թաղամասը (1982), դեկորատիվ շատրվան Նորքի բնակելի զանգվածում (1982), Զեյթուն թաղամասի հանգստի գոտին (1985)։
Համահեղինակ է Աբովյան փողոցի բնակելի տների (1966), Պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967), Հարավարևմտյան շրջանի Ա-1 և Ա-2 միկրոշրջանների կառուցապատման (1976), «Անի» (1972) և «Դվին» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979) հյուրանոցների, «Հայաստան» կինոթատրոնի (1985), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համալիրի (1991, այժմ՝ Ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենք) և այլ նախագծերի[3]։
Remove ads
Պարգևներ
Խորհրդային ճարտարապետության նվաճումների (1958, 1967, 197], 1985) և սիրողական ֆիլմերի («Քարերն են խոսում») 1962 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։ 2012 թվականին խրախուսվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով։ 2013 թվականի մայիսի 24-ի ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[4]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads