Էժեն Սյու

ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia

Էժեն Սյու
Remove ads

Մարի-Ժոզեֆ Էժեն Սյու (ֆր.՝ Marie Joseph Eugène Sue, հունվարի 26, 1804(1804-01-26)[1], Փարիզ[2][3] - օգոստոսի 3, 1857(1857-08-03)[2][4][5][…], Անսի[2][3]), ֆրանսիացի գրող։ 1823 - 1829 թվականներին եղել է զինվորական վիրաբույժ։

Արագ փաստեր Էժեն Սյուֆր.՝ Eugène Sue, Ծննդյան անուն ...
Remove ads

Կենսագրություն

Մեծ հաջողություն են ունեցել Սյուի արկածամելոդրամատիկ վեպ-ֆելիետոնները («Փարիզյան գաղտնիքներ» (հհ․ 1-10, 1842-1843 թվականներ, հայկական հրատարակություն՝ «Գաղտնիկք Փարիզի», հհ․ 1-8 1868-1867 թվականներ), «Թափառական հրեան» (հհ․ 1-10, 1844-1845 թվականներ, հայկական հրատարակություն, հհ․ 1-2, 1853-1854 թվականներ), որոնցում պատկերված են Փարիզի «հատակը», բարձրաշխարհիկ հասարակության երեսպաշտությունը, անհավատալի հերոսներ։

Դիմազերծման սահմանափակությունը, ժողովրդի ուժերի նկատմամբ անվստահությունը և հույսերը բուրժուական մարդասիրության հետ կապելը նվազեցրել են նրա սոցիալական քննադատության նշանակությունը։ «Ժողովրդի գաղտնիքները» (1849-1857 թվականներ) բազմահատորանոց վեպի և հակակղերական պամֆլետների համար հետապնդվել է և 1852 թվականին տարագրվել Սավոյա։

Սյուի ստեղծագործությունները հայ պարբերական մամուլում տպագրվել են 1840-ական թվականներից սկսած («Բազմավեպ», Վենետիկ, 1846 թվական, «Գաղիացվոց թափառական հրեան անունով գիրք»)։

Remove ads

Երկեր

  • «Թափառական հրեան», հհ․ 1-8, ԿՊ, 1867-1869 թվականներ
  • «Մաթիլդ», հհ․ 1-4, «Ջմյուռնիա», 1870-1871 թվականներ
  • «Դիվաբնակ բլուր», հհ․ 1-2, «Զմյուռնիա», 1879 թվական
  • «Յոթ մահացու մեղքեր», հհ․ 1-2, ԿՊ, 1883 թվական

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads