Էլիզաբեթ Բիշոփ

From Wikipedia, the free encyclopedia

Էլիզաբեթ Բիշոփ
Remove ads

Էլիզաբեթ Բիշոփ (փետրվարի 8, 1911(1911-02-08)[10][11][12][…], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[2] - հոկտեմբերի 6, 1979(1979-10-06)[10][11][12][…], Բոստոն, ԱՄՆ[13]), ամերիկացի բանաստեղծ և արձակագիր։ 1949 թվականից մինչև 1950 թվականը աշխատել է Կոնգրեսի գրադարանում որպես պոեզիայի բաժնի խորհրդատու, 1956 թվականի Պուլիցերյան մրցանակի հաղթողն է[14], 1970 թվականի Գրքի ազգային մրցանակի (National Book Award) հաղթողը, 1976 թվականին ստացել է Գրականության Նեուստադյան միջազգային մրցանակը (Neustadt International Prize for Literature)[15]: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն բանաստեղծներից մեկը[16]։

Արագ փաստեր Էլիզաբեթ Բիշոփ, Ծնվել է ...
Remove ads

Կյանքի վաղ շրջանը

Էլիզաբեթ Բիշոփն՝ ընտանիքի միակ զավակը, ծնվել է Վուսթերում (Մասսաչուսեցթս, ԱՄՆ) Ուիլիամ Թոմասի և Գերթրուդ Մեյ Բիշոփի ընտանիքում։ Էլիզաբեթի հայրը հմուտ շինարար էր, ով մահացավ, երբ Էլիզաբեթը ընդամենը ութ տարեկան էր։ Իր հոր մահվանից հետո Բիշոփի մայրը ձեռք բերեց մտավոր հիվանդություն և 1916 թվականին հոսպիտալացվեց (հետագայում Բիշոփը գրեց իր մոր տանջանքների մասին «Գյուղում» պատմվածքում)[17]։ Վաղ մանկության տարիներին ապրել է իր տատիկի և պապիկի հետ Նոր Շոտլանդիայի Գրեյթ գյուղի մի ագարակում։ Իր գրական գործունեության մեջ նա նաև անդրադարձել է կյանքի այս շրջանին։ Բիշոփի մայրը մինչև կյանքի վերջ (1934 թվականը) ապրել է հեգեբուժարանում, և նրանք այլևս երբեք չեն վերամիավորվել[18]։ Բակալավրի աստիճանը ստացել է 1934 թվականին Վասսարի քոլեջում` Նյու Յորք, Պոուկպիզի[19]։

Մանկության հետագա տարիներին Բիշոփի խնամակալությունը անցավ իր հայրական ընտանիքին, և նա տեղափոխվեց Վուսթեր, Մանչեստր՝ ապրելու իր հոր հարուստ ընտանիքի հետ։ Այդուհանդերձ, Բիշոփն այնտեղ դժբախտ էր, քանի որ իր մայրական ընտանիքից բաժանվելը ստիպում էր իրեն միայնակ զգալ։ Վուսթերում ապրելու տարիներին նա ձեռք բերեց քրոնիկ բրոնխյալ ասթմա, ինչից նա տառապել է իր ողջ կյանքի ընթացքում[17]։ Վուսթերում ապրած տարիները հակիրճ նկարագրված են իր «Սպասարահում» բանաստեղծության մեջ։ Հասկանալով, որ աղջիկը դժբախտ է իրենց հետ՝ 1918 թվականին հայրական տատիկն ու պապիկը Էլիզաբեթին ուղարկում են իր մեծ մորաքրոջ՝ Մոդ Բալմեր Շեֆերդսոնի և նրա ամուսնու՝ Ջորջի հետ ապրելու։ Բիշոփները Մոդին վճարում էին իրենց թոռնուհու կեցության և կրթութայն համար։ Շեֆերդսոնները բնակվում էին Ռեվերում (Մասսաչուսեթ))՝ մի հանրակացարանում։ Թաղամասում հիմնականում բնակվում էին իռլանդացի և իտալացի փախստականներ։ Հետագայում ընտանիքը տեղափոխվեց Քլիֆթոնդեյլ և սկսեց ապրել ավելի լավ պայմաններում։ Հենց մորաքույրն է Բիշոփին ներկայացրել վիկտորիանական գրողների (Ալֆրեդ Թեննիսոն, Թոմաս Քարլայլ, Ռոբերտ Բրաունինգ և Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ) աշխատանքներին[20]։

Thumb
Բիշոփը 1934 թվականի Վասսարի տարեգրքում (երկրորդ շարքի կենտրոնում)

Մանուկ հասակում Բիշոփը հաճախ էր հիվանդանում, այդ պատճառով էլ մինչ Սաուգուսի ավագ դպրոցը հաճախելը չի ստացել ֆորմալ կրթություն։ Ավագ դպրոցի երկրորդ կուրսում նա ընդունվեց Վալնաթ Հիլ Սկուլ (Walnut Hill School), բայց չհաճախեց դպրոց, քանի որ հետ էր ընկնում պատվաստումներից։ Դրա փոխարեն ուսումնական այդ տարին Բիշոփը անցկացրեց Սվամպսկոթի «North Shore Country Day» դպրոցում[20]։ Հետագայում նա ուսանել է Վալնաթ Հիլ Սկուլում (Walnut Hill School), որտեղ էլ ուսումնասիրել է երաժշտություն[17]։ Այդ դպրոցում իր ընկերներից մեկը՝ Ֆրանի Բլոթը, տպագրել է Բիշոփի բանաստեղծությունները ուսանողական ամսագրում[21]։ 1929 թվականի աշնանը Էլիզաբեթը ընդունվեց Վասսարի քոլեջը՝ նպատակադրվելով դառնալ երգահան։ Նա հրաժարվեց երաժշտությամբ շարունակելու մտքից հանրության առաջ ներկայանալու սարսափի պատճառով և փոխեց մասնագիտացումը՝ անգլերեն։ Կուրսը նաև ներառում էր 16 և 17-րդ դարերի գրականության ուսումնասիրությունը[17]։ Բիշոփը իր աշխատանքը հրատարակեց ավարտական կուրսում «The Magazine» ամսագրում[17]։ 1933 թվականին նա գրող Մերի ՄքՔարթիի, Մարգարետ Միլլերի և Էունիս և Էլեանոր Քլարք[22] քույրերի հետ դարձավ «Con Spirito» ապստամբ գրականագիտական ամսագրի համահիմնադիրը։ Էլիզաբեթ Բիշոփը ավարտեց քոլեջը 1934 թվականին։

Remove ads

Հարաբերություններ ընկերների հետ

Բիշոփի վրա խոր ազդեցություն է ունեցել բանաստեղծ Մարիաննա Մուրը[23], ում հետ նրան ծանոթացրել է Վասսարի գրադարանավարներից մեկը 1934 թվականին։ Մուրը չափազանց հետաքրքրված էր Բիշոփի աշխատանքներով և նույնիսկ հետ պահեց նրան Քորնելի բժշկական դպրոցը հաճախելու մտքից (Վասսալն ավարտելուց հետո՝ Նյու Յորքում ապրելու ընթացքում, բանաստեղծը ցուցակագրվել էր բժշկական դպրոց ընդունվելուն)։ Խոսելով Բիշոփի աշխատանքների վրա ունեցած Մուրի ազդեցության մասին՝ նրա ընկերն ու վասսալական համակուրսեցի գրող Մերի ՄքՔարթնին ասել է․ «Անշուշտ, Բիշոփը և Մարիաննա Մուրը նմանություններ ունեն՝ փորձի որոշակի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Ես կարծում եմ, որ Մարիաննա Մուրի մոտ լրջությունը մի քիչ շատ է, իսկ Էլիզաբեթ Բիշոփի մոտ՝ բացակայում է»[24]։ Մուրը օգնեց, որ նախ Բիշոփը հրատարակի իր բանաստեղծությունները Trial Balances կոչվող քրեստոմատիայում, որտեղ կայացած բանաստեղծները ներկայացնում էին երիտասարդ, սկսնակ բանաստեղծների աշխատանքները[24]։

Միայն չորս տարի շփումից հետ Բիշոփը «Սիրելի օրիորդ Մուր»-ին սկսեց դիմել որպես «Սիրելի Մարիաննա» և միայն ավագ բանաստեղծի խնդրանքով։ Երկու կանանց ընկերությունը` պահպանված երկար նամակագրությամբ (տես՝ One Art), տևեց մինչև Մուրի մահը (1972)։ Բիշոփի «Ձկների խանութներում» (1955) բանաստեղծությունը որոշակի ակնարկներ է պարունակում Մուրի «Մի գերեզման» (1924) բանաստեղծությունից[25]։

Ռանդալ Ջարելը 1947 թվականին Էլիզաբեթին ներկայացրել է Ռոբերտ Լովելին, և նրանք դարձան լավ ընկերներ (հիմանականում պահպանելով նամակագրական կապ) մինչ 1977 թվականի Լովելի մահը։ Նրա մահվանից հետո Էլիզաբեթը գրում է․ «Մեր ընկերությունը, որը բաժանման տարիներին հաճախ կենդանի էր մնում նամակագրական կապի շնորհիվ, մնաց անսասան և սիրով լի, և ես միշտ խորապես երախտապարը կլինեմ դրա համար»[26]։ Նրանք նաև ազդեցություն են ունեցել միմյանց գրական ստեղծագործությունների վրա։ Լովելը մեջբերել է Բիշոփի ազդեցությունը իր «Skunk Hour» բանաստեղծության մեջ՝ ասելով․ «Հիմնված է օրիորդ Բիշոփի «The Armadillo» բանաստեղծության վրա[27]։ Նաև իր «The Scream» բանաստեղծությունը բխում է «Գյուղում» (In the Village) պատմվածքից»[28]։ Կյանքի վերջում հրատարակված իր վերջին բանաստեղծություններից մեկը` «Հյուսիսային դրախտ»-ը (North Haven), գրվել է 1978 թվականին Լովելի հիշատակին։

Ճամփորդություններ

Վաղ չափահաս տարիներից սկսած Բիշոփը արդեն ուներ իր սեփական փոքր եկամուտը՝ իր հանգուցյալ հորից ստացած ժառանգությունը, որը չվերջացավ գրեթե մինչ իր կյանքի վերջ։ Այս եկամուտը թույլ էր տալիս ակտիվորեն ճամփորդել։ Թեև ճամփորդությունները ճոխ չէին, բայց նա չէր անհանգստանում ծառայությունների և շատ քաղաքներում և երկրներում կեցության ծախսային խնդիրների մասին։ Այս ճամփորդությունները նկարագրված են իր բանաստեղծություններում[17][29]։ Նա հաճախ էր գրում, թե որքան է սիրում ճամփորդել՝ «Questions of Travel», «Over 2000 Illustrations and a Complete Concordance»։ 1930-ականների կեսերին Լուիս Քրեյնի հետ մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում։ Նրանք համալսարանական ընկերներ էին։ Լուիսը թուղթ արտադրող մի ընկերության ժառանգորդուհի էր։

Thumb
Էլիզաբեթ Բիշոփի առանձնատունը Քի Վեսթում, Ֆլորիդա

1938 թվականին նրանք երկուսով Ֆլորիդայում՝ Քի Վեսթում,մի տուն գնեցին։ Այնտեղ ապրելու տարիներին Բիշոփը ծանոթություն հաստատեց Պաուլին Պֆայֆերի հետ, ով 1940 թվականին բաժանվել էր Էռնեստ Հեմինգուեյից։

Հետագայում նա տեղափոխվեց Ֆրանսիս 611 փողոց։

Thumb
1312 և 1314 30-րդ փողոց Նյու Յորք

1949-1950 թվականներին նա Կոնգրեսի գրադարանի պոեզիայի բաժնի խորհրդատուն էր և ապրում էր Վաշինգթոնում՝ Ջորջթաունում[30]։

1951 թվականին Բրին Մաուր քոլեջից կրթաթոշակ ստանալով ($2,500)՝ Բիշոփը Հարավային Ամերիկայում շուրջծովային նավարկության դուրս եկավ։ Այդ տարվա նոյեմբերին Էլիզաբեթը ժամանեց Սանտոս, Բրազիլիա։ Նա նպատակադիր էր այնտեղ մնալ երկու շաբաթ, բայց մնաց տասնհինգ տարի։ Բիշոփն ապրում էր Պետրոպոլիսում ճարտարապետ Լոտա (Մարիա Կարլոտա) դե Մակեդո Սոարեսի հետ, ով մի հռչակավոր քաղաքական գործիչների ընտանիքի ժառանգն էր[31]։ Թեև Բիշոփը չէր մանրամասնում Սորեսի հետ իրենց մոտալուտ սիրո պատմությունը, նրանց հարաբերությունների մանրամասները հայտնի են դառնում իր և Սամուել Էշլի Բրաունիի նամակներից։ Հետագա տարիներին նրանց փոխհարաբերությունները վատթարացան՝ դառնալով անկայուն և կատաղի, առանձնանալով դեպրեսիվ բախումներով, զայրույթի պոռթկումներով և հարբեցողությամբ[32]։ Նրանց հարաբերությունները նկարագրված են 2013 թվականին էկրանավորված «Հասնելով Լուսնին» (Reaching for the Moon) ֆիլմում։

Բրազիլիայում անցկացրած տարիներին Բիշոփը տարվեց Լատինական Ամերիկայի լեզուներով և գրականություններով[33]։ Հարավային և Կենտրոնական Ամերկայի բանաստեղծները՝ ներառյալ մեքսիկացի պոետ Օկտավիո Պասը և բրազիլացի պոետ Ժոաո Կաբրալ դե Մելո Նետոն, ոգևորում էին նրան։ Էլիզաբեթ Բիշոփը թարգմանեց նրանց աշխատանքները անգլերեն։ Անդրադեի մասին նա ասել է․ «Ես նրան ընդհանրապես չէի ճանաչում։ Նա, կարծում եմ, պետք է շատ ամաչկոտ լինի։ Ես պետք է շատ ամաչկոտ լինեմ։ Մենք մեկ անգամ ենք հանդիպել գիշերը մայթեզրին։ Մենք հենց նոր էինք դուրս եկել նույն ռեստորանից, և նա քաղաքավարի համբուրեց ձեռքս, երբ մենք ծանոթացանք»[34]։ Սոարեսի՝ 1967 թվականին տեղի ունեցած ինքնասպանությունից հետո Բիշոփը իր կյանքի մեծ մասը անցկացրել է Միացյալ Նահանգներում[35][36]։

Remove ads

Գրական ոճ և ինքնություն

Ի տարբերություն իր ժամանակի նշանավոր բանաստեղծների, ովքեր իրենց անձնական կյանքը դարձնում էին իրենց ստեղծագործական գործունեության կարևոր մասը, Բիշոփը խուսափում էր այս սովորությունից[37]։ Հակառակ այս անկեղծ ոճին, որը ներառում է ինքնամերկացում, Բիշոփի գրական ոճը հայտնի է, քանի որ ներկայացնում է չափազանց մանրակրկիտ, օբյեկտիվ և չեզոք տեսանկյուն և ցուցաբերում է զսպվածություն, թեև երբեմն ընդրկում է աղոտ մանրամասներ անձնական կյանքից։ Նա խոհեմությամբ էր գրում իր կյանքի մանրամասների և ծանոթների մասին։ «Գյուղում» (In the Village) ստեղծագործությունում ներկայացնում է հոգեպես անկայուն մորը և մի հատված իր մանկությունից։ Բանաստեղծությունը գրված է երրորդ դեմքով, հետևաբար ընթերցողը կարող է իմանալ բանաստեղծության ինքնակենսագրական բնույթի մասին, միայն եթե ծանոթ է Բիշոփի մանկության մասնրամասներին[38]։

Բիշոփը իրեն չէր համարում լեզբուհի կամ կին գրող։ Այս պատճառով նա հրաժարավում էր իր գործերը տպագրել կին բանաստեղծների քրեստոմատիաներում։ Այլ կին գրողներ, ովքեր ներգրավված էին կանանց շարժման մեջ, կարծում էին, որ Էլիզաբեթը թշնամաբար է տրամադրված շարժման նկատմամբ։

Մրցանակներ ու շքանշաններ

  • 1945: Houghton Mifflin Poetry Prize Fellowship
  • 1947: Guggenheim Fellowship
  • 1949: Appointed Consultant in Poetry at the Library of Congress
  • 1950: American Academy of Arts and Letters Award
  • 1951: Lucy Martin Donelly Fellowship (awarded by Bryn Mawr College)
  • 1953: Shelley Memorial Award
  • 1954: Elected to lifetime membership in the National Institute of Arts and Letters
  • 1956: Pulitzer Prize for Poetry[14]
  • 1960: Chapelbrook Foundation Award
  • 1964: Academy of American Poets Fellowship
  • 1968: Fellow of the American Academy of Arts and Sciences[39]
  • 1968: Ingram Merrill Foundation Grant
  • 1969: The Order of Rio Branco (awarded by the Brazilian government)
  • 1970: National Book Award for Poetry[15]
  • 1974: Harriet Monroe Poetry Award
  • 1976: Books Abroad/Neustadt International Prize
  • 1976: Elected to the American Academy of Arts and Letters
  • 1977: National Book Critics Circle Award
  • 1978: Guggenheim Fellowship
  • 2010: Elected to inaugural class of the New York Writers Hall of Fame
Remove ads

Ստեղծագործություններ

Բանաստեղծությունների ժողովածուներ
  • North & South (Houghton Mifflin, 1946)
  • Poems: North & South. A Cold Spring (Houghton Mifflin, 1955) —winner of the Pulitzer Prize[14]
  • A Cold Spring (Houghton Mifflin, 1956)
  • Questions of Travel (Farrar, Straus, and Giroux, 1965)
  • The Complete Poems (Farrar, Straus, and Giroux, 1969) —winner of the National Book Award[15]
  • Geography III (Farrar, Straus, and Giroux, 1976)
  • The Complete Poems: 1927–1979 (Farrar, Straus, and Giroux, 1983)
  • Edgar Allan Poe & The Juke-Box: Uncollected Poems, Drafts, and Fragments by Elizabeth Bishop ed. Alice Quinn (Farrar, Straus, and Giroux, 2006)
  • Poems, Prose and Letters by Elizabeth Bishop, ed. Robert Giroux (Library of America, 2008) 9781598530179
  • Poems (Farrar, Straus, and Giroux, 2011)
Այլ աշխատանքներ
  • The Diary of Helena Morley by Alice Brant, translated and with an Introduction by Elizabeth Bishop, (Farrar, Straus, and Cudahy, 1957)
  • The Ballad of the Burglar of Babylon (Farrar, Straus, and Giroux, 1968)
  • An Anthology of Twentieth Century Brazilian Poetry edited by Elizabeth Bishop and Emanuel Brasil, (Wesleyan University Press (1972)
  • The Collected Prose (Farrar, Straus, and Giroux, 1984)
  • One Art: Letters, selected and edited by Robert Giroux (Farrar, Straus, and Giroux, 1994)
  • Exchanging Hats: Elizabeth Bishop Paintings, edited and with an Introduction by William Benton (Farrar, Straus, and Giroux, 1996)
  • Poems, Prose and Letters Robert Giroux and Lloyd Schwartz, eds. (New York: Library of America, 2008)
  • Words in Air: The Complete Correspondence Between Elizabeth Bishop and Robert Lowell," ed. Thomas Travisano, Saskia Hamilton (Farrar, Straus & Giroux, 2008)
  • Conversations with Elizabeth Bishop. George Monteiro Ed. (University Press of Mississippi 1996)

Մատենագրություն

  • Costello, Bonnie (1991). Elizabeth Bishop: Questions of Mastery. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-24689-6.
  • Kalstone, David (1989). Becoming a Poet: Elizabeth Bishop with Marianne Moore and Robert Lowell. New York: Farrar Straus Giroux. ISBN 0-374-10960-5.
  • Millier, Brett (1993). Elizabeth Bishop: Life and the Memory of It. Berkeley: University of California Press. ISBN 0-520-07978-7.
  • Nickowitz, Peter. Rhetoric and Sexuality: The Poetry of Hart Crane, Elizabeth Bishop, and James Merrill. Palgrave Macmillan: New York, 2006.
  • Oliveira, Carmen L., trans Neil K. Besner, (2002) Rare and Commonplace Flowers: The Story of Elizabeth Bishop and Lota de Macedo Soares (Rutgers University Press, 2002) 0-8135-3359-7
  • Ostrom, Hans. "Elizabeth Bishop’s ‘The Fish,’" in a Reference Guide to American Literature, ed. Thomas Riggs. Detroit: St. James Press, 1999.
  • Page, Chester (2007). Memoirs of a Charmed Life in New York. iUniverse. էջ 77. ISBN 978-0-595-69771-7.
  • Schwartz, Lloyd and Estess, Sybil P. (1983) Elizabeth Bishop and Her Art University of Michigan Press 0-472-06343-X
  • Travisano, Thomas (1988). Elizabeth Bishop: Her Artistic Development. Charlottesville: University Press of Virginia. ISBN 0-8139-1159-1.
  • McCabe, Susan (1994) Elizabeth Bishop: Her Poetics of Loss Penn State Press 0-271-01048-7
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads