Էմիլի Մորտիմեր

From Wikipedia, the free encyclopedia

Էմիլի Մորտիմեր
Remove ads

Էմիլի Մորտիմեր ([Emily Mortimer] error: {{lang}}: text has italic markup (help) , հոկտեմբերի 6, 1971(1971-10-06)[1], Finsbury Park), կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասանուհի, ով տպավորիչ դերակատարումներով աչքի է ընկել հատկապես «Նոթինգ Հիլ», «Գրախանութ», «Մատչ Փոյնթ», «Նզովյալների կղզին», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Վարդագույն հովազը», «Սիրելի Ֆրենկի», «Ոսկի երիտասարդություն», «Երիտասարդ Ադամը» կինոնկարներում, «Ռոքֆելեր Պլազա 30» և «Նյուզրում» սերիալներում։

Արագ փաստեր Էմիլի Մորտիմերանգլ.՝ Emily Mortimer, Ծնվել է ...
Thumb
Էմիլի Մորտիմեր, 2007 թ.
Thumb
Էմիլի Մորտիմեր, 2011 թ.
Remove ads

Կենսագրություն

Էմիլին «Դատավոր Ռամփոլը» սերիալի հեղինակ, թատերագիր Ջոն Մորտիմերի[2] և նրա երկրորդ կնոջ՝ Պենելոպե Գոլլոպի դուստրն է[3][4]։ Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 1-ին Անգլիայի Համերսմիթ քաղաքում[5]; Սովորել է Լոնդոնի բարձրահամբավ ուսումնական հաստատություններից մեկում՝ Սուրբ Պողոսի անվան իգական դպրոցում[6], ապա ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, որտեղ 1990-1994 թվականներին խորացել է անգլիագիտության և ռուսագիտության ուսումնասիրության մեջ և, բացի այդ, խաղացել է Լինքոլն քոլեջի սիրողական թատերախմբի ներկայացումներում։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատակցել է The Daily Telegraph պարբերականին՝ որպես սյունակագիր, միաժամանակ օգնել է Լոռնա Սեյջին՝ տպագրության պատրաստելու կյանքի վաղ շրջանի մասին հուշերի գիրքը՝ Bad Blood («Վատ արյուն») վերնագրով[7][8]։

2002 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասան Ալեսանդրո Նիվոլայի հետ[9]. 2003 թվականին ծնվել է նրանց առաջնեկը, 2010 թվականին՝ երկրորդ զավակը[10]։

Էմիլին երկուական քույր ու եղբայր ունի, ընդ որում՝ եղբայրներից Ռոս Բենթլին ծնվել է դերասանուհի Ուենդի Քրեյգի հետ Ջոն Մորտիմերի ունեցած արտաամուսնական կապից[11]։

Remove ads

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Կինոնկարներ, Տարին ...
Մանրամասն տեղեկատվություն Հեռուստասերիալներ, Տարին ...
Remove ads

Մրցանակներ և առաջադրումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Ընկերակցությունը ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads