Էմին Տեր-Գրիգորյան
հայ նկարիչ, խմբագիր, թարգմանիչ, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էմին Տեր-Գրիգորյան (հունվարի 1, 1855, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 18, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, մշակութային գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը։ Եղել է Երևանի թատրոնի հիմնադիրներից, հանդես է եկել որպես ռեժիսոր, դերասան, նկարիչ։ 1869 թվականին գրել է առաջին պիեսը` «Խեչոյի թուզը»։ Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» թերթը[1]։ Գրել է ֆարսեր, վոդևիլներ, դրամաներ, որոնք ժամանակին ներկայացվել են Անդրկովկասի հայկական թատրոններում՝ Երևանում, Թիֆլիսում և այլուր։ Պիեսներում նկարագրել է նահանգական քաղաքի կյանքն ու կենցաղը, ծաղրվել են ձևամոլությունը, տգիտությունը, կեղծ հայրենասիրությունը։ Առավել հայտնի են «Զրկանքի զոհ» (1886) և «Բարեգործության դիմակի տակ» (1895) դրամաները, որոնցում հեղինակը քննադատում է սոցիալական անհավասարությունը, բուրժուական կեղծ բարերարությունը և այլն։ 1906 թվականի սեպտեմբերի 24-ին Մերվ քաղաքում (Թուրքմենիա) տեղի հայ սիրողների ուժերով բեմադրվել է նրա «Վայրենի» վոդևիլը։ Երևանում ունեցել է սեփական տպարան, որտեղ տպագրվել են ոչ միայն իր, այլ բազմաթիվ այլ հայերեն գրքեր։ Տեր-Գրիգորյանի պիեսները հայ կենցաղային թատերագրության բնորոշ նմուշներ են[2][3]։
1935 թվականին Ստեփան Աղաջանյանը ստեղծել է Էմին Տեր-Գրիգորյանի դիմանկարը (կտավ, յուղաներկ, 68,5x51 սմ), որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցում[4]։
Remove ads
Երկերի մատենագրություն
- Թռչնիկ (զանազան բանաստեղծություններ), Երևան, տպարան Զ. Հակոբյանի, 1876, 124 էջ։
- Կրիտիկան և նրա ունեցած մեզնից շատերի հասկացությունը, Երևան, Տպարան Զաքարիա Հակոբյանի, 1876, 38 էջ։
- Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1879, 49 էջ։
- Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1880, 54 էջ։
- Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1881, 80 էջ։
- Զրկանքի զոհ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1886, 158 էջ։
- Չարք, Երևան, տպարան հեղինակի, 1891, 41 էջ։
- Սարսափելի իրողություն, Երևան, տպարան հեղինակի, 1891, 17 էջ։
- Խեչոյի թուզը (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 30 էջ։
- Կռվապատճառը ես էի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 68 էջ։
- Մոդա (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 88 էջ։
- Սեր կամ մահ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1894, 28 էջ։
- Վայրենի (վոդևիլ), Երևան, տպարան հեղինակի, 1894, 32 էջ։
- Բարեգործության դիմակի տակ (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 186 էջ։
- Էլ չարես ինչ կամ երկու սիրահար (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1895, 35 էջ։
- Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1896, 62 էջ։
- Դամոկլյան սուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1900, 104 էջ։
- Վայրենի (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1905, 30 էջ։
- Սուր և հուր (դրամա), Երևան, տպարան հեղինակի, 1906, 196 էջ։
- Ինտերվյու, Երևան, տպարան հեղինակի, 1908, 37 էջ։
- Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1909, 34 էջ։
- Անհրաժեշտ ձեռնարկություն Երևան քաղաքի համար, Երևան, 1910, 34 էջ։
Remove ads
Թարգմանությունները (ռուսերենից)
- Հերկուլես (դրամա), Երևան, 1891, 44 էջ։
- Պ. Ջիակոմետտի, Ոճրագործի ընտանիքը (դրամա), Երևան, 1891, 137 էջ։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads