Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էյֆելյան աշտարակի 72 անունների ցանկ, 18-19-րդ դարերի ֆրանսիացի 72 գիտնականների և ճարտարագետների անունների ցանկ[1]։ Գտնվում է Էյֆելյան աշտարակի առաջին հարկում։ Անունները գրվել են 20-րդ դարի սկզբում աշտարակի առաջին պատշգամբի տակ՝ չորս կողմում, 60 սմ բարձրությամբ տառերով։

Գուստավ Էյֆելն օգտագործել է այս «գիտական քայլը» աշտարակի դեմ ընդվզողների պատճառով[2]։ Ցանկում ընդգրկված են նաև այն ճարտարագետների անունները, ովքեր օգնել են կառուցել աշտարակը և նախագծել դրա վերևի հատվածը, որտեղ կառուցվել է լաբորատորիա։
Աշտարակի ներկման աշխատանքներից մեկի ժամանակ անունները անճանաչելի դարձան, ինչի արդյունքում 1986-1987 թվականներին ցուցակը վերականգնվեց։
Remove ads
Անվանացանկ
Հյուսիս-արևմուտք
Հարավ-արևմուտք
Հարավ-արևելք
Հյուսիս-արևելք
Remove ads
Քննադատություն
Անվանացանկի բովանդակությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների, քանի որ նրանում հիմնականում ընդգրկված են ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ, իսկ կենսաբաններն ու բժիշկներն ընդամենը հինգն են։ Չկա նաև ոչ մի կնոջ անուն։ Մասնավորապես, ֆեմինիստական համայնքը պահանջեց ցանկում ներառել ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս Սոֆի Ժերմենին, ում տեսությունը օգտագործվել է աշտարակի կառուցման ժամանակ[4]։ Սակայն այդ բողոքը հաջողության չունեցավ։ 1913 թվականին Ջոն Ժամը առաջ քաշեց այն միտքը, որ Ժերմեն ցանկում չի ներառվել, քանի որ կին է[5]։
Տարածքի սակավության պատճառով ցանկում նշված են միայն ազգանուններ, ինչն առաջ է բերում լրացուցիչ մեկնաբանությունների կարիք։ Անձնանունների դասավորության ոչ մի (այբբենական, ժամանակագրական կամ այլ) սկզբունք չկա։
Աշտարակի անվանացանկում ընդգրկված է 14 հիդրավլիկ ճարտարագետ և գիտնական։ Էյֆելը ճանաչում էր այդ ոլորտի առաջատար մասնագետների մեծ մասին։
Ցանկում ընդգրկված չէ Հենրի Դարսին, ում աշխատությունների մի մասը լայն ճանաչում չի ունեցել մինչև 20-րդ դարը։ Բացակայում են նաև Անտոն Չեզին, ով այդ ժամանակ շատ հայտնի չէր, Ժոզեֆ Վալենտին Բուսինեսը, ով իր կարիերայի ուղու սկզբում էր գտնվում[6], և մաթեմատիկոս Էվարիստ Գալուան։
Remove ads
Գրականություն
- Barral, Georges (1892). Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour. Savine. Reprinted as Barral, Georges (2013). Le Panthéon scientifique de la tour Eiffel: histoire des origines de la construction de la Tour. Hachette Livre. ISBN 2-01-285936-4.
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads