Էնդրյու Լլոյդ Ուեբեր

From Wikipedia, the free encyclopedia

Էնդրյու Լլոյդ Ուեբեր
Remove ads

Էնդրյու Լլոյդ Ուեբեր, Բարոն Լլոյդ Ուեբեր (անգլ.՝ Andrew Lloyd Webber, մարտի 22, 1948(1948-03-22)[1][1][2][…], Քենսինգթոն), անգլիացի կոմպոզիտոր և երաժշտական թատրոնի իմպրեսարիո[13]։ Նրա «Իսկապես օգտակար խումբ» (անգլ.՝ Really Useful Group) կազմակերպությունը Լոնդոնի թատերական ամենամեծ օպերատորն է[14]։

Արագ փաստեր Էնդրյու Լլոյդ Ուեբեր անգլ.՝ Andrew Lloyd Webber, Ծնվել է ...
Remove ads

Գործունեություն

Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է 15 երաժշտական ներկայացում (մի քանիսը ցուցադրվել են Ուեսթ Էնդ թատրոնում (անգլ.՝ West End theatre) և Բրոդվեյում 10 տարիներրի ընթացքում)։ Նրա երաժշտությունը հիմնված է եղել հետևյալ հեղինակների ստեղծագործությունների վրա` Թիմ Ռայս, Դոն Բլանք, Քրիստափոր Հեմփթոն, Ռիչարդ Սթիլգոյ, և Բեն Էլթոն։ Նա գրել է երաժշտություն երկու` Կրկնակոշիկ և Օդեսայի թղթապանակ ֆիլմերի համար։ Նա գրել է լատիներեն պատարագ։ Իր աշխատանքների համար նա ստացել է մի շարք մրցանակներ, որոնցից յոթ ամենակարևորներն են Թոնի մրցանակը, երեք Գրեմի մրցանակները, մի Օսկար, մեկ միջազգային Էմմի, վեց Օլիվեր մրցանակները և մեկ Ոսկե Գլոբուս մրցանակը[15] 1997 թվականին դարձել է Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ[15]։

Remove ads

Ընտանիք

Լլոյդ Ուեբերի երկրորդ ամուսնությունը դերասանուհի և երգչուհի Սառա Բրայդմենի հետ էր։ Նրանք բաժանվել են 1990 թվականին։ Լլոյդ Ուեբերի երրորդ և ներկայիս կինը Մադլին Գորդոնն է, ով նախկինում եղել է ձիարշավորդուհի։ Նրա փոքր եղբայրը` Ջուլիա Լյոյդ Ուեբերը թավջութակահար է։ 2009 թվականի հոկտեմբերի 25-ին հաղորդվել է, որ Ուեբերի մոտ ախտորոշվել է վաղ փուլում գտնվող քաղցկեղ[15][16]։ Նա վիրահատություն է տարել և բուժվել։

Remove ads

Երաժշտական ներկայացումներ

Նա ունեցել է շատ երաժշտական ներկայացումներ, դրանք են`

  • Ժոզեֆը և զարմանալի վերարկուն (1967)
  • Հիսուս Քրիստոս սուպեր աստղը (1970)
  • Էվիտա (1976)
  • Կատուներ (մյուզիքլ) (1981)
  • Երգ ու պար (1982)
  • Աստղային Էքսպրես (1984)
  • Օպերայի ուրվականը (1985)
  • Սիրո դրսևորումներ (1989)
  • Մայրամուտ (1993)
  • Ջիվս (1996), գրվել է 1974 թվականի ներկայացումից
  • Քամի փչիր ներքև (1998)
  • Գեղեցիկ խաղ (2000)
  • Սպիտակ հագնված կինը (2004)
  • Սերը երբեք չի մեռնում (2010)

Պարգևներ

  • Թոնի յոթ մրցանակ
  • 3 «Գրեմմի»
  • 7 «Olivier Awards» պարգև
  • «Ոսկե գլոբուս»
  • «Օսկար»
  • «2000 թվականի լավագույն մյուզիքլ» մրցանակ Քննադատների համայնքի կողմից
  • Կայսերական մրցանակ
  • Ռիչարդ Ռոջերսի անվան մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads