Էնիդ Բլայթոն
գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էնիդ Մերի Բլայթոն (անգլ.՝ Enid Mary Blyton, օգոստոսի 11, 1897[1][2][3][…], East Dulwich, Սաութուրք[4][5] - նոյեմբերի 28, 1968[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի գրող, որ ստեղծագործել է մանկական և պատանեկան գրականության բնագավառում։ Դարձել է 20-րդ դարի՝ դեռահասների համար ստեղծագործած ամենահաջողակ գրողը։
Remove ads
Վաղ տարիներ
Էնիդ Բլայթոնը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 11-ին Լոնդոնում՝ Լորդշիպ Լեյն (Իսթ Դալիջ շրջան) փողոցի 354 տանը։ Եղել է ավագ դուստրը դանակավաճառ Թոմաս Քերի Բլայթոնի (1870-1920) և նրա կնոջ՝ Թերեզա Մերի (ծննդյան ազգանունը՝ Հարիսոն, 1874-1950) ընտանիքում, որտեղ բացի նրանից եղել են ևս երկու կրտսեր որդի՝ Հենլին (ծնվել է 1899 թվականին) և Քերին (ծնվել է 1902 թվականին), ովքեր ծնվել են այն բանից հետո, երբ ընտանիքը տեղափոխվել է մոտակա Բեքենհեմ արվարձան։ 1907-1915 թվականներին Բլայթոնը սովորել է Բեքենհեմի Սուրբ Քրիստոֆի դպրոցում։ Նա հավասարապես լավ արդյունք է ցուցաբերել և՛ ակադեմիական աշխատանքի, և՛ ֆիզիկական ակտիվության մեջ։ Միայն լավ չի սովորել մաթեմատիկա։
Remove ads
Ստեղծագործություն
Էնիդ Բլայթոնը գրել է գրքերի մի քանի շարքեր, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար՝ պարբերաբար կրկնվող հերոսներով։ Այդ գրքերը մեծ հաջողություն են ունեցել աշխարհի շատ վայրերում, վաճառվել է ավելի քան 400 միլիոն օրինակ։ Համաձայն մեկ գնահատման՝ Բլայթոնը աշխարհում թարգմանված գրականության հինգերորդ ամենամեծ ժողովրդականություն վայելով հեղինակն է։ Օրինակ, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թարգմանությունների ինդեքսի (Index Translationum)[7], մինչև 2007 թվականը հաշվվել է նրա գրքերի թարգմանությունների ավելի քան 3400 հրատարակություններ. այս առումով նա զիջում է Շեքսպիրին[8], բայց գերազանցում է Լենինին։
Գրողի ամենահայտնի կերպարներից մեկը Նոդին է, որը հայտնվել է միայն կարդալ սովորող փոքրիկների պատմություններում։ Այնուամենայնիվ, առավել հայտնի են նրա վեպերը, որոնցում երեխաները ընկնում են հետաքրքիր արկածների մեջ և բացահայտում ինտրիգային գաղտնիքները գրեթե առանց մեծահասակների օգնությամբ։ Այդ ժանրի գործերից հատկապես մեծ ժողովրդականության է արժանացել «Հրաշալի հնգյակ» (բաղկացած է 21 վեպից, որ գրվել են 1942-1963 թվականներին, գլխավոր հերոսները չորս պատանիներ են և շունը), «Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը» (բաղկացած է 15 վեպից՝ գրված 1943-1961 թվականներին, հինգ երեխա մշտապես շրջանցում են տեղական ոստիկանությանը բարդ իրավիճակները քննելու հարցում) շարքերը, ինչպես նաև «Գաղտնի յոթնյակը» (15 վեպ՝ գրված 1949-1963 թվականներին, յոթ երեխաները լուծում են տարբեր գաղտնիքներ)։
Էնիդ Բլայթոնի գրքերը արկածային մանկական գրականություն նմուշներ են, երբեմն ներառում են ֆենտեզիի տարրեր, երբեմն՝ մոգություն։ Նրա գրքերը եղել և շարունակում են մնալ շատ տարածված Մեծ Բրիտանիայում և աշխարհի շատ այլ երկրներում։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 90 լեզուներով[9], այդ թվում` չինարեն, հոլանդերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն և այլն։
Remove ads
Քննադատություն
Էնիդ Բլայթոնի գրքերից մեկի մասին Կոռնեյ Չուկովսկին գրել է (հոդված «Триллеры и чиллеры»).
․․․Բոլորին գերազանցեց Էնիդ Բլայթոնը։ Փորձառու խուզարկուի դերում նա դուրս բերեց արտասովոր խելամիտ ութամյա աղջկա, որն իր ինտելեկտով գերազանցեց հայտնի խուզարկուներին ու պարբերաբար հիմար վիճակի մեջ է թողնում պրոֆեսիոնալ ոստիկան Գունին։ Այդ գիրքը հրատարկվել է անգլիական «Dragon» («Վիշապ») հրատարակչությունում, որը տպագրում է խուզարկուական պատմություններ 6-ից մինչ 8 տարեկան և («Կապույտ Վիշապ» և 8-ից 12 տարեկան (Կարմիր Վիշապ») փոքր երեխաների համար[10]։
Առավել հայտնի ստեղծագործություններ
- The Adventure
- The Barney Mystery[11]
- The Circus
- Հրաշալի հնգյակ
- The Magic Faraway Tree
- The Malory Towers
- The Mary Mouse
- Հինգ պատանի խուզարկուները և հավատարիմ շունը
- The Naughtiest Girl
- The Noddy
- The Amelia Jane
- The Secret Seven
- St. Clare’s
- The Wishing-Chair
- The Willow Farm
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads