Էնրոն

From Wikipedia, the free encyclopedia

Էնրոն
Remove ads

«Էնրոն կորպորացիա» (անգլEnron Corporation, NYSE նշանակումը՝ ENE), ներկայումս չգործող ամերիկյան էներգամատակարար ընկերություն։ Սնանկ է ճանաչվել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մինչև սնանկացումը «Էնրոնն» ունեցել է շուրջ 22 000 աշխատող և հանդիսացել է աշխարհի խոշորագուն կորպորացիան Էլեկտրա և բնական գազի մատակարարման, հեռահաղորդակցման և ցելյուլոզային թղթի արտադրման բնագավառներում։ Միայն 2000 թվականին ընկերության եկամուտը կազմել է 101 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։ Ոչ արտադրական սեկտորում «Էնրոնը» զբաղվել է առևտրական ֆյուչերսներով և արժեթղթերի թողարկմամբ։ Fortune ամսագիրը «Էնրոնին» 6 տարի անընդմեջ անվանել է «ամենանորարար ընկերությունը Միացյալ Նահանգներում»։

Արագ փաստեր Enron Corporation, Տեսակ ...

2001 թվականի ավարտին պարզվում է, որ «Էնրոնը» զբաղվել է հաշվապահական զեղծարարությամբ և իր ֆինանսական դրության մասին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ։ Պատահարը պատմության մեջ առավել հայտնի է որպես «Էնրոնի գործ» (Enron case)։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին «Էնրոնը» պաշտոնապես սնանկ է ճանաչվում։ «Էնրոնի» սկանդալից հետո բազմաթիվ ամերիկյան ընկերություններ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը։ Սկանդալը նաև ստիպեց Միացյալ Նահանգներում նոր օրենքներ և կանոնակարգումներ մտցնել ընկերությունների և աուդիտորների գործունեության մեջ։ «Էնրոնի» սնանկացումին հաջորդում է գործընկեր աուդիտոր «Արթուր Անդերսենի» լուծարումը։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads