Էուջենիո Մոնտալե
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Էուջենիո Մոնտալե (իտալ.՝ Eugenio Montale, հոկտեմբերի 12, 1896[1][2][3][…], Ջենովա, Իտալիա[4][2] - սեպտեմբերի 12, 1981[1][5][6][…], Միլան, Իտալիա[2]), իտալացի բանաստեղծ։ Հերմետիզմի ներկայացուցիչ։
Մոնտալեի 20—30-ական թվականների քնարերգության («Սեպիի խեցիները», 1925, «Պատահականություններ», 1939, ժողովածուներ) ընդհանուր տոնայնությունը մարդու անհաստատ գոյության, մենակության զգացողությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դիմադրության շարժման տարիներին Մոնտալեն հանդես է եկել ֆաշիզմի անմարդկայնության դեմ («Հիտլերյան գարուն», 1943, բանաստեղծություն)։ Ետպատերազմյան պոեզիայում Մոնտալեն ձգտել է դուրս գալ հոռետեսության շրջանակներից («Փոթորիկ և այլ բանաստեղծություններ», 1956)։ «Մատուրա» (1972) ժողովածուում քնարական ներքին մենախոսությունը հագեցած է արդիականության նախանշաններով, մարդասիրական մոտիվները զուգորդվում են սոցիալական հեգնանքի հետ։ Իտալական մշակույթին մատուցած ծառայության համար 1966 թվականից նա համարվում է ցմահ սենատոր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975)։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads