Էրիխ Վայներտ
գերմանացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
էրիխ Վայներտ (գերմ.՝ Erich Weinert, օգոստոսի 4, 1890[1][2][3][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 20, 1953[4][1][2][…], Բեռլին[4]), գերմանացի բանաստեղծ։
Remove ads
Կենսագրություն
Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (191) թվականին)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 1920-ական թվականների կեսից իր ստեղծագործունությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933 թվականին) Շվեյցարիա, ապա՝ ԽՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951 թվականին) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայտներտը գլխավորել է (1943-1945 թվականներին) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել խորհրդա-գերմանական Վայներտ Կ․ Հ․ Վայնո ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայտներտ «Հիշիր Ստալինգրադը» (1943 թվականին) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942 թվականին), «Նպատակահարմարություն» (1942 թվականին) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944 թվականին) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատ, վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել խորհրդային գերմանական ակադեմիայի անդամ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads