Էրիկ Ցան

From Wikipedia, the free encyclopedia

Էրիկ Ցան
Remove ads

Էրիկ Ցան (անգլ.՝ Eric Tsang , ապրիլի 14, 1953(1953-04-14)[1], Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն), հոնկոնգցի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Պատահական լրտեսը» և «Երկվորյակ վիշապները» ֆիլմերից։ Էրիկը հայտնի է նաև Հոնկոնգյան TVB հեռուսատաալիքի «Սուպեր եռյակի սերիաները» շոուից, որը նա վարել է շուրջ 18 տարի[4]։

Արագ փաստեր Էրիկ Ցան չինարեն՝ 曾志偉 չինարեն՝ 曾志伟, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ընտանիք

Ցանի հայրը՝ Ցան Կայ-վինգը 1940-1972 թվականներին ծառայել է Հոնկոնգի արքայական ոստիկանությունում։ Այնուհետև նա փախել է Թայվան, որպեսզի խուսափի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ կազմակերպության հայցից։ 1976 թ.-ին Կայ-վինգը կոռուպցիայի համար դատապարտվում է 3 տարի ազատազրկման։ Բայց Կայ-վինգն իրավունք ուներ իր գործը վերքաննարկման դնել։ 2001 թ.-ին դատարանի որոշմամբ Կայ-վինգի Լա Սալլե Ռոադի տունը աճուրդի հանվեց ու վաճառվեց 4.35 միլիոն հոնկոնգյան դոլարով։ 10 տարվա երկարատև դատավարությունից հետո Կայ-վինգը մահացավ 2001 թ.-ին՝ իր որդի՝ Էրիկ Ցանի և մյուս հարազատների խնամքի ներքո[5][6]։

Անձնական կյանքը

Ցանը հանդիսանում է մոլեռանդ բուդդիստ։ Նա ոչ միայն ինքն է գումար տրամադրում բուդդիստական տաճարներին ու նրա արարողություններին, այլև ուրիշ դերասանների էլ է ներքաշում այդ գործի մեջ[7]։

Ցանի լագագույն ընկերներն են հանդիսանում Նատալիս Չանը և Ալան Տամը, ովքեր նույնպես ճանաչված երգիչներ են և հոնկոնգյան դերասաններ։ Ցանն ամուսնացել է երեք անգամ։ Նա դուստրը առաջին ամուսնությունից՝ Բովի Ցանը Mandopop-ի երգչուհի է, իսկ երկրորդ ամուսնությունից ունեցած որդին՝ Դերեկ Ցանը գրող է և դերասան։ Ցան ւ Տամը ընկերներ էին դեռևս մանուկ ժամանակվանից։ Նրանց հայրերը աշխատում էին նույն ոստիկանական բաժանմունքում և ընտանիքներով ընկերություն էին անում։ Տղաները միմյանց հետ ֆուտբոլ էին Խաղում։

Remove ads

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Ռեժիսոր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads