Հովազակատու

From Wikipedia, the free encyclopedia

Հովազակատու
Remove ads

Ասիական հովազակատուն (լատին․՝ Prionailurus bengalensis) կատվազգիների ընտանիքի փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող տեսակից է։ Տարածված է Հարավային և Արևելյան Ասիայում։ Չափերով համապատասխանում է ընտանի կատուներին, իսկ իրենց գույներով շատ զանազան է։

Մանրամասն տեղեկատվություն ՞Հովազակատու, Գիտական դասակարգում ...
Remove ads

Արտաքին տեսքը

Thumb
Հովազակատուն Բրոնքսի կենդանաբանական այգում։

Հովազակատուների տեսակի մեջ արտաքին տեսքը շատ տարբեր է։ Պրիմորիեի երկրամասում նրանց արտաքին տեսքը բոլորովին տարբերվում է Ինդոնեզիայում ապրող նույն տեսակի կատուների տեսքից։ Հարավում իրենց հիմնական գույնը դեղինն է, ինչպես ընձառյուծի մոտ, իսկ հյուսիսում՝ առավելապես գորշ-դարչնագույն։ Մորթին ունի մուգ բծեր, իսկ գլխի վրա կան սև շերտագծեր։ Հյուսիսային պոպուլյացիաների մոտ բծերը կլորաձև են, մինչդեռ հարավային պոպուլյացիաների մոտ դրանք ընդամենը վրձնախազերի են։

Հովազակատուների չափսը տարբերվում է 65 սանտիմետրից (Ճավա կղզի) մինչև 1 մետր (Պրիմորիեի երկրամաս), ներառյալ պոչը, որը երկարությամբ հասնում է 20-40 սմ։
Remove ads

Տարածվածություն

Հովազակատուները նախընտրում են բնակվել ջրի մոտ։ Հավասարապես լավ են ընտելանում և՛ արևադարձային անտառներում, և՛ սավաննաներում, և՛ լեռներում։ Խուսափում են մարդկանց բնակավայրերից և շատ հազվադեպ անցնում են մշակված արտերով։

Հովազակատուները տարածված են սկսած Մերձամուրյան շրջանից, Կորեայից և Չինաստանից մինչև Հնդկաստան, Պակիստան և Ինդոնեզիա։ Նրանց նաև կարելի է հանդիպել Ջեջու, Ցուսիմա, Թայվան, Հայնան, Սումատրա, Ճավա, Կալիմանտան, Բալի, Լոմբոկ և Ֆիլիպինների մի որոշ այլ կղզիներում։ Հարավ-Արևելյան Ասիայի կղզիների վրա հովազակատուները ներկայացված են բազում ենթատեսակներով, որոնք կենդանաբանների կողմից երբեմն համարվում են որպես առանձին տեսակներ։

Remove ads

Որսորդությունը

Հովազակատուներին որսում են Չինաստանում թանկարժեք մորթու պատճառով։ Եվրամիությունն արգելել է մորթու ներմուծումը, սակայն այն մեծ խմբաքանակներով արտահանվում է Ճապոնիա։ Չնայած, որ հովազակատուն վտանգված տեսակներին չի պատկանում, բայց որոշ տարածաշրջաններում այն արդեն դարձել է սակավաթիվ կենդանի։

Խառնածինը

ԱՄՆ-ում ընտանի կատվի հետ խաչասերման արդյունքում ստացել են ընտանի նոր ցեղատեսակ, որը անվանվել է բենգալյան կատու։

Ենթատեսակները

  • Prionailurus bengalensis bengalensis՝ հնդկական կատու, տարածված է Հնդկաստանում և Հնդկաչինում.
  • Prionailurus bengalensis chinensis` տարածված է Չինաստանում և Թայվանում.
  • Prionailurus bengalensis horsfieldi՝ տարածված է Քաշմիրից մինչև Սիկկիմ.
  • Prionailurus bengalensis iriomotensis` իրիոմոտյան կատու, բնակվում է Իրիոմոտե կղզում, հաճախ առանձնացվում է որպես ինքնուրույն տեսակ.
  • Prionailurus bengalensis euptilurus՝ ամուրյան անտառային կատո, կամ ամուրյան հովազակատու։ Բնակվում է Մերձամուրյան հարավում, Պրիմորիեի երկրամասում և Հյուսիս-Արևելյան Չինաստանում։
Remove ads

Գրականություն

  • Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads