Թամարա Հակոբյան
հայ լրագրող, հեռուստահաղորդավար From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թամարա Հակոբյան (ապրիլի 15, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, մեկնաբան և լրագրող։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Թամարա Հակոբյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 15-ին Երևանում։ 1998 թ. ավարտել է Երևանի Պ. Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, և 2008 թվականին՝ Հայաստանի Կառավարման պետական ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետը։ 2000-2003 թվականներին աշխատել է «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնում՝ որպես լրագրող և լուրերի հաղորդավար։ 2004 թ-ից «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբանն է։ 2006-2009 թթ. հեղինակել և վարել է «Կիզակետ» հաղորդաշարը ու ղեկավարել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագիրը։ 2009-2011 թթ. ուսումը շարունակել է Թբիլիսիի հանրային կապերի ինստիտուտի ժուռնալիստիկա և մեդիա մենեջմենթ բաժնում, որին զուգահեռ եղել է «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի սեփական թղթակիցը Վրաստանում։ 2012 թվականից «Լրատվական ռադիո» ռադիոկայանի խմբագիրն է։
Remove ads
Արտաքին հղումներ
- Թամարա Հակոբյան Արխիվացված 2022-12-03 Wayback Machine
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads