Թեթև բետոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թեթև բետոն, մինչև 1800 կգ/մ³ ծավալային զանգված ունեցող բետոնների անվանումը։ Թեթև բետոն են ծակոտկեն լցանյութերով բետոնները և բջջավոր բետոնը։
Թեթև բետոն պատրաստելիս որպես լցանյութ օգտագործում են բնական (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ, խեցեքար և այլն) և արհեստական (կերամզիտ, փքած պեռլիտ, դոմնային խարամ, խարամային պեմզա և այլն) քարանյութեր։ Խարամային լցանյութերով պատրաստված թեթև բետոնը կոչվում է խարամաբետոն։ Թեթև բետոն կարելի է ստանալ նաև առանց ավազի կամ քիչ ավազով՝ ծանր խիճ օգտագործելով։ Այսպիսի թեթև բետոն կոչվում է խոշորածակոտկեն։
Թեթև բետոն կիրառվում է բետոնե և երկաթ–բետոնե կոնստրուկցիաներում։ Այն ջերմության և ձայնի լավ մեկուսիչ է։ Թեթև բետոնից պատրաստում են որմնաբլոկներ, որմնապանելներ, ծածկասալեր և հավաքովի կոնստրուկցիաների բազմաթիվ այլ տարրեր։ Սինչև 500 կգ/սմ² սեղմման ամրություն ունեցող թեթև բետոններից պատրաստում են մեծ բեռնունակության երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Թեթև բետոնի որոշ տեսակներ օգտագործվում են նաև հիդրոտեխնիկական կառույցներում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 161)։ |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads