Հատուկ կազմակերպություն (Թուրքիա)

From Wikipedia, the free encyclopedia

Հատուկ կազմակերպություն (Թուրքիա)
Remove ads

Հատուկ կազմակերպություն (օսման.՝ تشکیلات مخصوصه , Թեշքիլաթ-ը մահսուսե), Օսմանյան կայսրության զինված ուժերի ստորաբաժանում, որը զբաղվել է հակահետախուզությամբ։ Ենթարկվում էր ռազմական նախարարին։ «Հատուկ կազմակերպությունը» Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության նախակարապետն էր (թուրքերեն՝ Milli Emniyet Hizmeti)։ Հատուկ կազմակերպության հիմնական նպատակներն էին Հայոց ցեղասպանության կազմակերպումը, արաբական ազգայնամոլության և անջատողականության ճնշումը, ինչպես նաև Օսմանյան կայսրության սահմաններում արևմտյան իմպերիալիզմի ազդեցության վերացումը[1]։ Հատուկ կազմակերպությունում հաշվվում էր մինչև 34 000 անդամ և զգալիորեն կազմված էր «չեթեսներից»՝ բանտերից ազատված հանցագործներից, որոնք անմիջականորեն ենթարկվում էին Թալեաթին[2]։

Remove ads

Պատմություն

Երիտթուրքերի պարագլուխներից մեկը՝ Էնվեր փաշան, «Հատուկ կազմակերպությունը» հիմնեց 1913 թվականի նոյեմբերի 17-ին[3] Մեծ Բրիտանիայի դեսպան Սթարթֆորթ Քաննինգի խորհրդով։ Ծառայության առաջին ղեկավար դարձավ Գյումուրջինյան զորքերի նախկին հրամանատար Սուլեյման Ասքերին[4]։ Իր գոյությունը «Հատուկ կազմակերպությունն» ավարտեց 1921 թվականին, երբ Աթաթուրքը հիմնեց Պաշտպանության ազգային միությունը (թուրքերեն՝ Müdafaa-i Milliye Cemiyeti), որը գլխավորեց «Հատուկ կազմակերպության» նախկին ղեկավար Հյուսամեթթին Էրքթյուրքը։

Remove ads

«Հատուկ կազմակերպության» անդամների ցանկ

«Հատուկ կազմակերպության» անդամների ցանկը ձևավորվել է ըստ կազմակերպության նախկին ղեկավար Էշրեֆ Սենկեր Քուշչուբաշիի՝ ԱՄՆ Հետախուզության բյուրոյի սպա Ֆիլիպ Հ. Սթոդարդին տրված հարցազրույցի, որտեղ նշվում են կազմակերպության նշանավոր անդամները[5]՝

Մանրամասն տեղեկատվություն Գործակալ, Գործունեություն ...
Remove ads

Տես նաև

Գրականություն

  • Stoddard, Philip Hendrick (1963). The Ottoman Government and the Arabs, 1911 to 1918: A Study of the Teskilat-i Mahsusa. Princeton University. (unpublished PhD dissertation; available in Turkish)
  • Efe, Ahmet (2007). Efsaneden Gerçeğe Kuşçubaşı Eşref. Bengi Yayınevi. ISBN 978975011433. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads