Թուրքիայի գիտությունների ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թուրքիայի գիտությունների ակադեմիա (թուրքերեն՝ Türkiye Bilimler Akademisi, TÜBA), ինքնավար գիտական ընկերակցություն, որի նպատակն է Թուրքիայում խթանել գիտական գործունեությունը։ Չնայած համարվում է վարչապետին կից մարմին և ֆինանսավորվում է կառավարության կողմից, պահպանում է ֆինանսական և վարչական ինքնավարություն։
Remove ads
Պատմություն
Ակադեմիան հիմնադրվել է 1993 թվականի սեպտեմբերին։ Ակադեմիայի գլխամասային գրասենյակը գտնվում է Անկարայում։ Ի լրումն ականավոր գիտնականներին մրցանակներ և կրթաթոշակներ շնորհելուն, ակադեմիան նաև պատասխանատու է որոշելու գիտական գերակա ոլորտները և կառավարությանն առաջարկելու օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ, ֆինանսավորել երիտասարդ գիտնականների ծրագրերը, թուրքերեն լեզվով բուհական դասագրքեր թարգմանել և տպագրել։ Ակտուալ հետազոտական ծրագրերը փաստացի իրականացնում և կառավարում է Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհուրդը (TUBITAK):
2010 թվականի փետրվարին ակադեմիայի անդամներ են ընտրվել 135 անձ (19 կին և 116 տղամարդ), որոնցից 83-ը՝ իսկական անդամ, 37-ը՝ պատվավոր, 15-ը՝ փոխկապակցված։ Ակադեմիայի 79 անդամներ տեխնիկական գիտությունների բնագավառի գիտնականներ են, 32-ը՝ բժշկական, 24-ը՝ հումանիտար։ Ավանդաբար ակադեմիան ընտրում էր իր երկու անդամներին, սակայն 2011 թվականի նոյեմբերից ակադեմիայի անդամների մեկ երրորդը նշանակվում է Թուրքիայի գիտատեխնոլոգիական հետազոտական խորհրդի կողմից[3]։ Ակադեմիայի մնացած անդամները ընտրվում են ակադեմիկների կողմից, որի արդյունքում ակադեմիայի գործող 70 անդամներ հրաժարական են տվել և հիմնադրել մեկ այլ ըկերակցություն[4]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads