Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թուրքմենական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Թուրքմենական ԽՍՀ, ԹԽՍՀ, Թուրքմենիա, թուրքմ.՝ [Түркменистан Совет Социалистик Республикасы] error: {{lang}}: text has italic markup (help) , ռուս.՝ Туркменская Советская Социалистическая Республика), ԽՍՀՄ վարչատարածքային միավոր Կենտրոնական Ասիայում, 15 միութենական հանրապետություններից մեկը։ Տարածքը կազմել է 488,1 հզ․ կմ², բնակչությունը 1989 թվականի դրությամբ կազմել է 3 522 700 մարդ։ Մայրաքաղաքը՝ Աշխաբադ (338 հզ․ մարդ, 1983[1])։
Պարգևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
Ստեղծվել է 1921 թվականի օգոստոսի 7-ին՝ որպես Թուրքմենստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1925 թվականի մայիսի 13-ին ձեռք է բերել միութանեկան հանրապետության կարգավիճակ։ 1990 թվականի օգոստոսի 22-ին հռչակել է ինքնիշխանությունը։ 1991 թվականի հոկտեմբերի 27-ին վերանվանվել է Թուրքմենստանի Հանրապետություն։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads