Ժան Մոնե

From Wikipedia, the free encyclopedia

Ժան Մոնե
Remove ads

Ժան Օմեր Մարի Գաբրիել Մոնե (ֆր.՝ Jean Omer Marie Gabriel Monnet, նոյեմբերի 9, 1888(1888-11-09)[1][2][3][…], Կոնյակ[4] - մարտի 16, 1979(1979-03-16)[1][2][3][…], The Jean Monnet House, Բազոշ սյուր Գիոն), ֆրանսիացի հանրահայտ միջազգային գործիչ է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական պլանավորման ջատագովներից և Եվրոպական միության հիմնադիր հայրերից մեկը։ Հանդիսացել է ատլանտիզմի, ազատ ապրանքաշրջանառության և ազգային-պետությունների վերացման խթանող՝ ի օգուտ Դաշնային Եվրոպայի՝ ԱՄՆ-ի մոդելի հիման վրա։

Արագ փաստեր Ժան Մոնե ֆր.՝ Jamonet, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Կրթություն

Մանկություն և աշխատանքային գործունեություն

Ժան Մոնեն ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 9-ին՝ Կոնյակում (Ֆրանսիա)՝ կոնյակի առևտրականների ընտանիքում։ Կարիերան սկսել է ընտանեկան ձեռնարկությունում։ Մինչ բակալավրիատ ընդունվելը՝ ուսումն ընդհատում է 16 տարեկանում՝ հայրական ձեռնարկությունում աշխատելու նպատակով։ Երկու տարի անց տեղափոխվում է Լոնդոն, այնուհետև բազմաթիվ անգամ ճամփորդում Հյուսիսային Ամերիկայով մեկ՝ ընտանեկան ձեռնարկության համար գործընկերներ ձեռք բերելու նպատակով։ Ճամփորդության ընթացքում կատարելագործում է անգլերենի իմացությունը։

Առաջին համաշխարհային պատերազմ

1914 թվականին, Մարնի ճակատամարտից հետո, Մոնեն հանդիպում է ունենում Ռընե Վիվիանիի Խորհրդի հետ, որն այդժամ գտնվում էր Բորդոյում։ Նրան հաջողվում է վերջինիս բացատրելու շնորհիվ ստեղծել անհրաժեշտ ֆրանս-բրիտանական բևեռ՝ նպարեղենի, զինմթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների արդյունավետ տեղափոխման համար։ Առևտրի նախարար Էտիեն Կլեմանտելի հորդորով 26-ամյա Մոնեն միանում է դեպի Լոնդոն ուղևորվող Առևտրի նախարարության պատվիրակությանը։ 1916-18 թթ. ընթացքում ստանձնում է դաշնակիցների ստեղծած Տնտեսական համակարգման հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը լուծարվում է 1919 թվականին՝ ամերիկացիների ճնշումների հետևանքում։

Remove ads

Երկու պատերազմների դադարի ընթացքում

1919 թվականին Մոնեն Ազգերի լիգայի ստեղծման հեղինակներից մեկն էր։ Առաքելություններ է իրականացրել Սիլեզիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Ռումինիայում։ 1920 թվականին՝ 32 տարեկան հասակում, նշանակվում է նորահայտ միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։

1923 թվականին լքում է պաշտոնը՝ դժվարությունների առաջ կանգնած հայրական ձեռնարկությանն օգնելու նպատակով։ Աշխատում է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, ուր հիմնում և համանախագահում է Բանկամերիկանան՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող մի մեծ ամերիկյան բանկ։ Նույն տարում ծանոթանում է Սիլվիա դը Բոնդինիի հետ և ամուսնանում Մոսկվայում՝ 1934 թվականին։ 1934-36 թթ. ընթացքում աշխատում է Չինաստանում՝ որպես Չան Կայշիի խորհրդական։

Remove ads

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Thumb
Ժան Մոնեն եւ Կոնրադ Ադենաուերը (1953 թ. լուսանկար)

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ձուլման նախագիծ

1938 թվականին Ֆրանսիա վերադառնալուց հետո հաջորդ տարվա դեկտեմբերից նախագահում է համակարգման կոմիտեն, որի նպատակը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ուժերի համատեղումն էր՝ սպառազինության համակարգման նպատակով[8]։ Չերչիլի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո «Անգլո-ֆրանսիական միություն» վերնագրով նոտա է ուղարկում վերջինիս, որում համոզում է ֆրանս-անգլիական միության ստեղծման մասին գաղափարը՝ Գերմանիայի դեմ միահամուռ ուժերով պայքարելու նպատակով։ Սակայն 1940 թվականի հունիսի 14-ին գերմանական զորքերը մտնում են Փարիզ։ Այս ընթացքում Մոնեն ու Շառլ դը Գոլը հանդիպումներ են ունենում միմյանց հետ, որոնցից մեկն էլ կայանում է Մոնեի լոնդոնյան բնակարանում։

Զենքի առաքում

1940 թվականի օգոստոսին Բրիտանական կառավարությունը Ժան Մոնեին գործուղում է ԱՄՆ՝ պատերազմի համար զինամթերի գնման համար բանակցություններ վարելու նպատակով։ Նա համոզում է Ռուզվելտի կառավարությանը։ «Հաղթանակի ծրագիր» անունը ստացած համակարգման գործողությունները, որով համակարգվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործողությունները՝ պատերազմում հաղթանակելու նպատակով, Մոնեն իր ներդրումն է ունենում[9].:

Միացյալ Եվրոպա

Thumb
Ժան Մոնեի կիսանդրին՝ Հաագայի Խաղաղության պալատում

1950 թվականից սկսած պարզ է դառնում, որ Գերմանիան պատերազմից ավելի արագ է ապաքինվում, քան Ֆրանսիան և շուտով վրեժ կլուծի։ Սառը պատերազմի նախանշաններ են ի հայտ գալիս. Եվրոպայի կենտրոնը վտանգված էր դառնալու անկայության օջախ Արևելքի և Արևմուտքի միջև։

Ֆրանսիական կողմի նախաձեռնությունը տալիս է իր արդյունքները։ Ժան Մոնեն առանձին աշխատում է ածխի և պողպատի համատեղ նախագծի ուղղությամբ, որոնք այդ ժամանակ պատերազմի ռազմամթերքի հիմնական աղբյուրներն էին համարվում։ 1950 թվականի գարնանն իր ծրագիրն առաջարկում է Ռոբերտ Շումանին, ով ստանալով Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի համաձայնությունը, նույն տարվա մայիսի 9-ին արված հանդիսավոր հայտարարությամբ բոլոր հետաքրքրված երկրներին հրավիրում է համատեղ Եվրոպական դաշնության հիմքերը դնել։ 1951 թվականին կնքվում է Փարիզի համաձայնագիրը, որով ստեղծվում են Բարձր իշխանությունը, Վեցերի (հիմնադիր վեց երկրներ) ժողովը, Արդարադատության դատարանն ու Նախարարների խորհուրդը, որն ապահովում է անդամ-երկրների քաղաքականությունների ներդաշնակեցումը։ 1952-55 թթ. ընթացքում Ժան Մոնեն դառնում է Դաշնային Եվրոպայի՝ Ածխի և պողպատի եվրոպական համայնքի Բարձր իշխանության առաջին նախագահը։

Ժան Մոնեն հանդիսանում է նաև Եվրոպական միասնական շուկայի և Եվրատոմի նախագծերի ղեկավարներից մեկը։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads