Ժան-Ֆրանսուա Շամպոլյոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ժան Ֆրանսուա Շամպոլյոն (ֆր.՝ Jean-François Champollion, նաև՝ Շամպոլյոն Կրտսեր (ֆր.՝ Champollion le Jeune, ), ֆրանսիացի գիտնական, եգիպտագիտության հիմնադիրը։ Գրենոբլի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպոլյոն

Տիրապետել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ եգիպտերենին և եբրայերենին։ Ուսումնառության տարիներից զբաղվել է Եգիպտոսի հնագիտական արժեքների ուսումնասիրությամբ։ 1814 թվականին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822 թվականին շարադրել հին եգիպտական գրի վերծանման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական։
1828-1830 թվականներին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախումբը, այնտեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշարձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։
1831 թվականից ղեկավարել է Կոլեժ դը Ֆրանսի՝ հատկապես իր համար բացված եգիպտագիտության ամբիոնը։ 1835-1841 թվականներին լույս է տեսել Շամպոլյոնի «Եգիպտերենի քերականություն», 1841 - 1843 թվականներին՝ «Եգիպտերենի բառարան և հիերոգլիֆային գիր» աշխատությունները։
Remove ads
Շամպոլյոնի երկերի ընտրանի
- Monuments de l’Egypte et la Nubie, v. 1 - 4, P., 1835-45
- L’Egypte sous les pharaons ou recherches sur la géographie, la religion, la langue, les écritures et l’histoire de l’Egypte avant l’invasion de Cambyse. Description géographique, 1811.
- Dictionnaire copte.
- Lettre à monsieur Dacier, secrétaire perpétuel de l’Académie des inscriptions et belles- lettres, relative à l’alphabet des hiéroglyphes phonétiques employés par les Egyptiens pour inscrire sur leurs monuments les titres, les noms, et les surnoms des souverains grecs et romains, 1822.
- Précis du système hiéroglyphique des anciens Egyptiens, ou recherche sur les éléments premiers de cette écriture sacrée, sur les diverses combinaisons et sur les rapports de ce système avec les autres méthodes graphiques égyptiennes, 1824[1].
- Lettres à M. le duc de Blancas d’Aulps, premier gentilhomme de la chambre, pair de France, relative au Musée royal égyptien de Turin, 1824, 1826.
- Catalogue raisonné de plusieurs stèles précieuses. Du musée de Genève, 1826.
- Lettres de Champollion le Jeune, écrites pendant son voyage en Egypte en 1828 et 1829.
- Grammaire Egyptienne, 1836
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads