Ժառանգություն կուսակցություն (Հայաստան)

կուսակցություն From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Ժառանգություն, Հայաստանում գործող կուսակցություն, որը հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը 2002 թ.-ին։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժառանգություն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ժառանգություն կուսակցություն Ժառանգության, Տեսակ ...
Remove ads

Պատմություն

«Ժառանգություն» կուսակցությունը իր ստեղծումից ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն։ 2007 թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ դեռ քիչ հայտնի կուսակցությանը հաջողվեց ձեռք բերել 7 պատգամավորական մանդատ։ 2008 թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը սատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ 2009 թ-ին համագործակցելով Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ՝ դեմ արտահայտվեց հայ-թուրքական արձանագրություններին։ 2012 թ․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ունենալով խմբակցություն։ 2013 թ․ առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը Նախագահի պաշտոնում։ 2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակի անդամ։ 2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով։ 2018 թ․ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ 2018 թ․ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյան թեկնածությունը։ Հրաժարվել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։

Remove ads

Կառուցվածք

«Ժառանգություն» կուսակցության ամենօրյա ղեկավարումը իրականացնում է համագումարի կողմից ընտրված վարչությունը, որը բաղկացած է 11 անդամներից։ Վարչության նախագահը Անդրանիկ Գրիգորյանն է, փոխնախագահը՝ Նարինե Դիլբարյանը, գլխավոր քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը։ Կուսակցությունը կազմում ունի 46 տարածքային ստորաբաժանում։ Բացի վերջիններից կուսակցությունում գործում են նաև մի շարք հանձնախմբեր և միություններ։ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական կառույցը ՀԱՅՔ երիտասարդական-ուսանողական միությունն է։ Ժառանգության 2019 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

  • Անդրանիկ Գրիգորյան - վարչության նախագահ
  • Նարինե Դիլբարյան - վարչության փոխնախագահ
  • Վանիկ Ալեքսանյան - քարտուղար

Ժառանգության 2014 թ. համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

  • Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյան - վարչության նախագահ
  • Արմեն Պավլիկի Մարտիրոսյան - վարչության փոխնախագահ
  • Գայանե Աբասյան - քարտուղար
  • Գագիկ Լյովայի Մարգարյան
  • Սուսաննա Մուրադյան
  • Անդրանիկ Գրիգորյան
  • Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյան
  • Վահագն Հովհաննիսյան
  • Ֆիլիպ Վիկտորի Արզումանյան
  • Հրայր Մանուկյան
  • Հովսեփ Ղազարյան։

Ժառանգության 2012 թ. հունիսի 2-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

  • Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյան - վարչության նախագահ
  • Արմեն Պավլիկի Մարտիրոսյան - վարչության փոխնախագահ
  • Հովսեփ Էդմոնի Խուրշուդյան
  • Մարգարիտ Ռաֆիկի Հակոբյան
  • Գագիկ Լյովայի Մարգարյան
  • Սուսաննա Մուրադյան
  • Լուսինե Ռաֆիկի Պետրոսյան

Ժառանգության 2010 թ.-ի համագումարում ընտրվեց վարչության հետևյալ կազմը.

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը(2012-ից).

  • Արմեն Պավլիկի Մարտիրոսյան - վարչության փոխնախագահ

Ժառանգության ԱԺ խմբակցությունն ունի հետևյալ կազմը (2007-2012).

  • Արմեն Պավլիկի Մարտիրոսյան - վարչության փոխնախագահ
Remove ads

Տես նաև

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads