Ժիրոնդ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ժիրոնդ (ֆրանսերեն՝ Gironde), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի մոտ։
- Ժիրոնդ դեպարտամենտի կարգային թիվն է՝ 33։
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրոնդ (այլ կիրառումներ)
Remove ads
Պատմություն
Ժիրոնդը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ 1793 թ.-ից մինչև 1795 թ.-ը դեպարտամենտն ունեցել է Bec-d'Ambès անունը, քանի որ այդ ժամանակ Ժիրոնդ անունն ասոցացվում էր ժիրոնդիստների կուսակցության հետ, որի անդամները հետագայում ձերբակալվեցին։
Աշխարհագրական տվյալներ
10 725 քառ.կմ տարածքով Ժիրոնդը Ֆրանսիայի դեպարտամենտներից ամենախոշորն է։ Երեք կողմերից շրջապատված է Լանդեր, Լո և Գարոն, Դորդոն և Ծովափնյա Շարանտ դեպարտամենտներով, արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։
Ժիրոնդը լավ հայտնի է Եվրոպայի ամենաերկար «Արծաթե ափ» լողափով, ուր ամեն տարի այցելում են շատ սերֆերներ։ Ինչպես նաև այստեղ է ծնվել ծովերի և ջրային կյանքի հայտնի հետազոտող Ժակ-Իվ Կուստոն
Քաղաքները
- Բորդո, տարածաշրջանի խոշորագույն քաղաքը և ադմինիստրատիվ կենտրոնն է։
- Սենտ-Էմիլյեն, գինեգործության կենտրոն է, 1999 թվականից ընդգրկված է Ֆրանսիայի համաշխարհային ժառանգության օբյեկտների ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ։

Remove ads
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2008-05-21 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրոնդ» հոդվածին։ |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads

