Իդի Ամին

From Wikipedia, the free encyclopedia

Իդի Ամին
Remove ads

Իդի Ամին Դադա (անգլ.՝ Idi Amin Dada, ոչ վաղ քան 1923 և ոչ ուշ քան 1928 կամ մայիսի 30, 1928(1928-05-30)[1], Կոբոկո, Ուգանդայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն[2] և Կամպալա, Ուգանդայի պրոտեկտորատ, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 16, 2003(2003-08-16)[3][4][2], , Ջիդդա և Սաուդյան Արաբիա[2]), ուգանդացի պետական և ռազմական գործիչ, Ուգանդայի Հանրապետության 3-րդ նախագահը 1971-1979 թվականներին։

Արագ փաստեր Դրոշ (3-րդ) Ուգանդայի նախագահ, Հունվարի 25, 1971 - Ապրիլի 11, 1979 ...

Ծնվել է 1925 թ.՝ Կոկոբո բնակավայրում։ 1946 թվականին զորակոչվել է Մեծ Բրիտանիայի աֆրիկյան գաղութային զորախումբ։ Տարիների ընթացքում բարձրանալով զինվորական աստիճաններում, 1970 թվականին Ամինը գահընկեց է անում երկրի գործող առաջնորդ Միլթոն Օբոտեին և ինքնահռչակվում որպես նախագահ՝ աթոռին մնալով մինչև 1979 թվականը[5]։

Ամինի կառավարման տարիներն ուղեկցվել են մարդու իրավունքների ոտնահարությամբ, քաղաքական հալածանքներով, էթնիկական զտումներով, արտադատական սպանություններով, ընտանեվարությամբ, կոռուպցիայով, ինչպես նաև թերի ներտնտեսական կառավարությամբ։ Ըստ միջազգային դիտորդների և մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակների դիտարկումների, ամինյան ռեժիմի ընթացքում սպանված մարդկանց քանակը տատանվում է 100 000-ից[6] մինչև 500 000[7]։

Նախագահի աթոռից 1979 թվականին հեռացվելուց հետո, Ամինն ապաստանում է Լիբիայում, և ավելի ուշ՝ Սաուդյան Արաբիայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն 2003 թվականի օգոստոսի 16-ին։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads