Իան Սոմերհոլդեր
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իան Սոմերհոլդեր (դեկտեմբերի 8, 1978[1], Covington, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի մոդել, դերասան և պրոդյուսեր է։ Առավել ճանաչված է դարձել՝ մարմնավորելով Դեյմոն Սալվատորեի կերպարը «Վամպիրի օրագրերը» հեռուստադրամայում և Բուն Քարլայլին՝ «Կորուսյալները» հեռուստասերիալում։
Remove ads
Մանկություն և կարիերա
Իանը ծնվել և մեծացել է Քովինգտոնում (Լուիզիանա)` Էդնա և Ռոբերտ Սոմերհոլդերների ընտանիքում[7]։ 10-13 տարեկան հասակում աշխատել է որպես մոդել, իսկ 17 տարեկանում որոշել է զբաղվել դերասանությամբ։ Իան Սոմերհոլդերը ծնվել է կապալառուի և մասաժիստի ընտանիքում։ Նա ապրում էր ծովեզրյա քաղաք՝ Մոնդեվիլում։ Քաղաքն այնքան փոքր էր, որ անգամ չուներ հիվանդանոց, այդ պատճառով մորը ծննդաբերելու ժամանակ տարել են ուրիշ քաղաք։ Նա ունի մեծ քույր՝ Ռոբին և եղբայր՝ Բոբին։ Երկուսի անունն էլ դրվել է ի պատիվ հոր՝ Ռոբերտի։ Հայրն ունի անգլիական և ֆրանսիական արմատներ, իսկ մայրը՝ իռլանդական և հնդկական։ Տասը տարեկան հասակում Իանը մոր շնորհիվ մտավ մոդելավորման բիզնես, ամեն տարի նա գնում էր Նյու Յորք նկարահանումների։ Նա ուներ պայմանագիր երեխաների մոդելավորման գործակալությունների հետ՝ Click, Next, Arlene Wilson։ Մի քանի տարի անց նա հնարավորություն ունեցավ դառնալ եվրոպական մոդել, նա եղավ Փարիզում, Լոնդոնում և Միլանում։ Նա «GUESS?» հագուստի դիզայնի դեմքն էր։
Remove ads
Անձնական կյանք
«Երիտասարդ ամերիկացիները» (2000) ֆիլմի նկարահանումների ժամանակ Իանը հանդիպել է դիզայներ Սառա Մալեյտսոնի հետ, նրանք բաժանվել են 2003 թվականին և Իանը հանդիպել է Նիկի Հիլթոնի հետ (Փերիս Հիլթոնի քույրը)։ Մեկ տարի անց նրանք բաժանվել են։ 2006 թվականի գարնանը «US Magazine» ամսագիրը հայտնել է, որ Իանը հանդիպում է Մեգգի Գրեյսի հետ, որը «Մնալ կենդանի» սերալում մարմավորել էր Շեննոնի դերը։ Բայց դերասանները չեն հաստատել այդ լուրերը։ 2011-2013 թվականներին հանդիպել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհու՝ Նինա Դոբրևի հետ։ Այժմ ամուսնացած է «Մթնշաղ» ֆիլմի դերասանուհի Նիկկի Րիդի հետ։
Remove ads
Կարիերա
2000 թվականին նա մասնակցել է ամերիկյան մի հեռուստաերիալի նկարահանումներին։ Իսկ 2004 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Կորուսյալները» հեռուստասերիալում։ Չնայած նրա կերպարը մահացավ 20-րդ սերիայում, սակայն նա դեռ վերադարձավ իր կերպարին ևս 7 սերիաներում՝ 2005-2010 թվականների ընթացքում։
Սոմերհոլդերը նկարահանվել է «Վամպիրի օրագրերը» երիտասարդական դրամայում, որը ցուցադրվում է CW հեռուստաալիքով։ Սերիալում դերասանը խաղում է Դեյմոն Սալվատորե անունով վամպիրի դերը. սերիալը հիմնված է Լիզա Սմիթի համանուն գրքի վրա[8]։ Ֆիլմերում նկարահանվելուց զատ՝ դերասանը ակտիվ զբաղվում է բարեգործությամբ[փա՞ստ]։
Ֆիլմագրություն
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads