Իմ հապալասե գիշերներ

From Wikipedia, the free encyclopedia

Իմ հապալասե գիշերներ
Remove ads

«Իմ հապալասե գիշերներ» (անգլ.՝ My Blueberry Nights), ռեժիսոր Վոնգ Կար Վայի մելոդրաման։

Remove ads

Սյուժե

Ջերեմին գաղթել է Մանչեսթերից և այժմ Նյու Յորքում փոքրիկ սրճարան ունի։ Մի օր Էլիզաբեթը գալիս է սրճարան, որպեսզի գտնի իր ընկերոջը, սակայն Ջերեմին ասում է, որ իր ընկերը դավաճանում է իրեն։ Կինը մնում է սրճարանում ողջ երեկո, ուտում է հապալասե թխվածքաբլիթ, որը Ջերեմին է պատրաստում, հետո նրանք միմյանց պատմում են իրենց կյանքի պատմությունները։ Ջերեմին հիանալի հիշողություն ունի և բացատրում է Բեթին, որ բազում բանալիներ է պահում իր սրճարանում։ Յուրաքանչյուր բանալի ինչ-որ մարդու մի ամբողջ կյանքի պատմություն է ներառում։ Նա պահպանում է բանալիները, որովհետև հուսով է, որ մի օր այդ մարդիկ կվերադառնան իրենց պատմությունների հետևից։ Էլիզաբեթը Ջերեմիի մոտ է թողնում իր բնակարանի բանալին և հեռանում է։

Remove ads

Դերերում

Հիմնական
Երկրորդական
  • Քեթ Փաուեր՝ Կատյա
  • Ջոն Մելոյ՝ Սրճարանի տնօրեն
  • Դեմետրիուս Բաթեր՝ Վաճառող
  • Ֆրենկի Ֆեյսոն՝ Թրևիս
  • Էդրիեն Լենոք՝ Սենդի
  • Բենջամին Քեյնս՝ Ռենդի
  • Մայքլ Հարթնեթ՝ Ակնոցով տղամարդ
  • Մայքլ Մեյ՝ Ալոհա
  • Չեդ Դևիս՝ Զուգընկեր
  • Կատյա Բլումենբերգ՝ Զուգընկերուհի։

Մրցանակներ և անվանակարգեր

Վոնգ Կար Վայը առաջադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու», ինչպես նաև ֆիլմն առաջադրվել է Իսպանիայի Կինոգիրների մրցանակին որպես «Լավագույն օտարալեզու ֆիլմ»։

Սաունդթրեք

Արագ փաստեր My Blueberry Nights, Տարբեր երգիչների սաունդթրեքներ ...

Սաունդթրեքը թողարկվել է Blue Note Records լեյբլի կողմից։ Երգերը կատարում են ֆիլմի աստղեր Նորա Ջոնս, Քեթ Փաուերը, Ռայ Քուդերը, օսկարակիր երգահան Գուստավո Սանտաօլալյան, Օթիս Ռեդինգը, Կասանդրա Ուիլսոնը և Ամոս Լին։

  1. The Story – Նորա Ջոնս – 4:10
  2. Living Proof – Քեթ Փաուեր – 3:10
  3. Ely Nevada – Ռայ Քուդեր – 2:31
  4. Try a Little Tenderness – Օթիս Ռեդինգ – 3:19
  5. Looking Back – Ռութ Բրաուն – 4:16
  6. Long Ride – Ռայ Քուդեր – 3:13
  7. Eyes on the Prize – Մևիս Սթեփլս – 4:06
  8. Yumeji's Theme – Չիկարա Ցուզուկի – 2:22
  9. Skipping Stone – Ամոս Լի – 2:21
  10. Bus Ride – Ռայ Քուդեր – 2:58
  11. Harvest Moon (Նեյլ Յանգ) – Կասանդրա Ուիլսոն – 4:44
  12. Devil's Highway – Հելո Սթրենջեր – 5:34
  13. Pajaros – Գուստավո Սանտաօլալյա – 2:22
  14. The Greatest – Քեթ Փաուեր – 3:24
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads