Իշակաթնուկ

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Իշակաթնուկ
Remove ads

Իշակաթնուկ (լատին․՝ Euphorbia), իշակաթնուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա խոտաբույսեր են, թփեր, հազվադեպ՝ ծառանման և միամյա, մի տվյալներով ընդգրկում է 800, մեկ ուրիշ տվյալներով 1600[1], երրորդում մոտավորապես 2000 տեսակ։ Ռուսաստանի տարածքում հայտնի է 160 տեսակ։ Սրանք միամյա և բազմամյա խոտեր են, թփեր կամ ծառեր։

Իշակաթնուկ
Thumb
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae)
Ենթաընտանիք Իշակոթնուկայիններ (Euphorbioideae)
Տրիբա Euphorbieae
Ենթատրիբա Euphorbiinae
Ցեղ Իշակաթնուկ (Euphorbia)
L., 1753
Thumb
Remove ads
Տերևներ

Տերևները հերթադիր են, ամբողջական։

Ծաղիկներ

Ծաղիկները միասեռ են, պարզ ծաղկաբույլերը խմբվելով՝ կազմում են բարդ հովանոցանման ծաղկաբույլ։

Պտուղ

Պտուղը տուփիկ է՝ բաժանված 3 միասերմ մասերի։

Տեսակներ

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։ ԽՍՀՄ նախկին տարածքում աճում է իշակաթնուկի մոտ 170 տեսակ, որից 29-ը՝ ՀՀ ցածրադիր կիսաանապատային գոտուց մինչև բարձր ալպյան գոտին։ Պարունակում է կաթնահյութ (որտեղից անվանումը), որը շատ տեսակների մոտ թունավոր է, առաջացնում է այրվածքներ, երկար ժամանակ չապաքինվող խոցեր, ազդում է նյարդային համակարգի և սրտի վրա։ Հատկապես արևադարձային տեսակների կաթնահյութը պարունակում է արժեքավոր նյութեր (կաուչուկ, գուտապերչ, խեժ և այլն)։ Իշակաթնուկի որոշ տեսակներ դեղաբույսեր են, որոշներն ունեն դեկորատիվ նշանակություն։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads