Իսմայիլ I

From Wikipedia, the free encyclopedia

Իսմայիլ I
Remove ads

Իսմայիլ I, լրիվ անունը Աբու լ-Մուզաֆար Իսմայիլ բին Հեյդար աս-Սեֆևի, նաև Իսմայիլ Բահադուր շահ կամ Իսմայիլ Սեֆևի[7] (հուլիսի 17, 1487(1487-07-17)[1][2][3][…], Արդաբիլ, Ակ-Կոյունլուներ[4] - մայիսի 23, 1524(1524-05-23)[1][2][3], Թավրիզ, Սեֆյան Պարսկաստան[4][5]), Իրանի շահ 1502 թվականից, Սեֆյանների դինաստիայի հիմնադիրը։ Արդաբիլի շեյխ Սեֆի-էդ-Դինի սերունդներից է եղել։ Կըզլբաշ ցեղերի օժանդակությամբ գրավել է Ադրբեջանը և 1502 թվականին Թավրիզում հռչակել կըզլբաշների պետության հիմնադրումը։ 1503-1510 թվականներին իրեն է ենթարկել Հայաստանը, ամբողջ Իրանը, արաբական Իրաքը, Միջին Ասիայի մի մասը։ Շիիզմը հայտարարել է պետական կրոն և թշնամական դիրք գրավել Օսմանյան նկատմամբ։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտում Իսմայիլի պարտությունից հետո Հայաստանի արևմտյան մասը, Քրդստանը և Իրաքը անցել են Թուրքիային։ Այս ճակատամարտից հետո օսմանյան սուլթանը գերի է վերցնում Իսմայիլի երկու կանանց, ինչպես նաև ամբողջ հարեմը[8]։ Այս պարտությունից հետո Իսմայիլը ընկճված էր և սկսեց ալկոհոլ օգտագործել[9]։ Նրա անպարտելիության աուրան ցնցվեց[10], Իսմայիլը դադարեց մասնակցել պետական և ռազմական գործերին[11], քանի որ, ըստ երևույթին, կորցրել էր ինքնավստահությունը[12]։ Հալածելով սուննի մուսուլմաններին՝ համեմատաբար մեղմ է եղել քրիստոնյա հպատակների նկատմամբ, հաստատել է հայոց եկեղեցու հողատիրական իրավունքներն ու հարկային արտոնություններ շնորհել հայ հոգևորականությանը։ Իսմայիլը հովանավորել է ներքին և արտաքին առևտրի, արհեստների զարգացումը, գիտության և արվեստի գործիչներին։ Մեզ հասել է Իսմայիլի պարսկերեն և ադրբեջաներեն բանաստեղծությունների դիվանը՝ «Խաթայի» (այսինքն՝ «մեղավոր» կամ «չինացի») ստորագրությամբ։

Արագ փաստեր Ծնվել է՝, Ծննդավայր ...
Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads