Իվան Լազարև
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև ( հոկտեմբերի 17, 1820, Շուշի, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 14, 1879[1][2], Դադակումբերտ, Թուրքմենստան), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է Շուշիի գավառական ուսումնարանը։
Remove ads
Ծառայությունը
- 1839 թվականին կամավոր, որպես շարքային ծառայել է 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ։
- 1842 թվականին Կովկասյան պատերազմում խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով։
- 1843 թվականին դառնում է պրապորշչիկ։
- 1850 թվականին նշանակվում է Մեխթուլինյան խանության կառավարիչ։
- 1854 թվականին նշանակվում է Դարգինյան շրջանի կառավարիչ։
- 1859 թվականից Միջին Դաղստանի Զորքերի հրամանատար և ժամանակավոր զինվորական կառավարության պետ։ Շամիլը հանձնվելուց առաջ անձամբ Գունիբ է կանչել Իվան Լազարևին հանձնվելու պայմանները քննարկելու և հանձնվել է նրան։
- 1860 թվականին Իվան Լազարևը ստանում է Գեներալ-մայորի կոչում։
- 1861 և 1863 թվականներին իր հեղինակության հաշվին, առանց արյունահեղության հանդարտեցրել է Դաղստանի խռովությունները։
- 1865 թվականից հրամանատարն էր և 1866-ից 21-րդ հետևակային դիվիզիայի պետը։
- 1866 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։
- 1868-1877 թվականներին պահեստային սպա էր Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության տակ։
- 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերացմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը։
- 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերացմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։
- 1879 թվականին Լազարևը նշանակվում է Ախալ-Թեքինյան էքսպեդիցիայի հրամանատար, սակայն իր զորաբանակին հասնելուն պես՝ օգոստոսի 14-ին մահանում է Չաթ գյուղում։
Թաղված է եղել Թիֆլիսի հայկական Մայր վանքի բակում։ 1938 թվականին նրա գերեզմանը վանքի հետ միասին ոչնչացվել է, շիրիմը թալանվել է[3]։
Remove ads
Գրականություն
- Айрапетов О. Внешняя политика Российской империи (1801—1914). Москва 2006 г. (ռուս.)
- Терентьев М. А. История завоевания Средней Азии. (ռուս.)
- Վ. Դիլոյան Լազարյանների հասարակական քաղաքական պատմությունից Երևան 1966 թ.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads