Լագաշ

From Wikipedia, the free encyclopedia

Լագաշmap
Remove ads

Լագաշ, հին շումերական վաղ ստրկատիրական պետություն (ժամանակակից Իրաքի տարածքում)։ Սկզբնաղբյուրներում հիշվում է մ.թ.ա. 26-րդ դարից մինչև Սելևկյանների ժամանակաշրջանը (մ.թ.ա. 2-րդ դարի)։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Remove ads

Վերելք

Վերելք է ապրել Ուր-Նանշեի հիմնած դինաստիայի ժամանակ (մ.թ.ա. 26-24-րդ դարերին)։

Շինարարություն

Կառուցվել են ջրանցքներ, ստեղծվել է ոռոգման ցանց։ Մ.թ.ա. 24-րդ դարի Աքքադի թագավոր Մարգոն Հինը գրավել է Լագաշը։ Նոր վերելք է ապրել Գուդեայի ժամանակ (մ.թ.ա. 22-րդ դարում)։ Նրա օրոք Լագաշի ազդեցությունը տարածվել է Շումերի զգալի մասում։ Մ.թ.ա 21-րդ դարին Լագաշը վերջնականապես կորցրել է իր տնտեսական և քաղ․ նշանակությունը։ 1877-ից Լագաշի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ (Է. դը Սարզեկ, Գ. Քրոս, Ա. դը Ժենույակ, Ա. Պառո)։ Գտնվել են էաննաթումի աղյուսը՝ ռազմական տեսարաններ պատկերող բարձրաքանդակներով, Լուգալանդայի, Օւրուինիմգինայի, Գուդեայի արձանագրությունները, արխիվը, որոնք կարեոր տեղեկություններ են տալիս հասարակական-տնտեսական հարաբերությունների, առևտրի, շինարարության մասին։

Remove ads

Տես նաև

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագաշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads