Լասլո Բիրո

From Wikipedia, the free encyclopedia

Լասլո Բիրո
Remove ads

Լասլո Բիրո (հունգ.՝ Bíró László, սեպտեմբերի 29, 1899(1899-09-29)[1], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[2] - հոկտեմբերի 24, 1985(1985-10-24)[3][4][1], Տուկուման, Արգենտինա[2]), հունգարացի լրագրող, գնդիկավոր գրիչի գյուտարարը։

Արագ փաստեր Լասլո Բիրո László Bíró, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն և փաստեր

Լասլո Բիրոն ծնվել է Բուդապեշտում հրեայի ընտանիքում։ 1938 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա՝ բնակվելով Փարիզում, իսկ 1943 թվականին մեկնել է Արգենտինա և հաստատվել այնտեղ։

Բիրոն մասնագիտությամբ լրագրող էր, նաև զբաղվում էր նկարչությամբ։ Բիրոն եղբոր՝ մասնագիտությամբ քիմիկոս Գեորգիի հետ ստեղծում է գրիչի նոր տեսակ, որի շարժման ժամանակ ծայրը գլորվում էր և հավասարաչափ թանաքը բաշխում թղթի վրա։ 1943 թվականի հունիսի 10-ին նա իր գյուտի համար ստանում է արտոնագիր։

Կարծիք կա, որ Լասլո Բիրոն գրիչը ստեղծել է Բրիտանական ռազմաօդային ուժերի պատվերով։ Զինվորականները ցանկանում էին ունենալ նոր գրիչ, որը կգրեր ցանկացած բարձրության վրա՝ անկախ մթնոլորտի ճնշումից։

Բիրոյի ծննդյան օրը Արգենտինայում նշվում է որպես գյուտարարի օր։ Գնդիկավոր գրիչները այդ երկրում Բիրոյի պատվին կոչվում են «բիրոմե»։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads