Լարրի Ուոլ

համակարգչային ծրագրավորող, հեղինակ From Wikipedia, the free encyclopedia

Լարրի Ուոլ
Remove ads

Լարրի Ուոլը (անգլ.՝ Larry Wall, սեպտեմբերի 27, 1954(1954-09-27)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4], համակարգչային ծրագրավորող է և հեղինակ։ Նա ստեղծել է Perl ծրագրավորման լեզուն։

Արագ փաստեր Լարրի Ուոլ անգլ.՝ Larry Wall, Ծնվել է ...
Remove ads

Անձնական կյանք

Ուոլը մեծացել է Լոս Անջելեսում, իսկ հետո Բրեմերթոնում, նախքան 1976 թվականին բարձրագույն կրթությունը Սիթլ Փեսիֆիք համալսարանում շարունակելը, մասնագիտացել է քիմիայի և երաժշտության, ավելի ուշ նախաբժշկական բնագավառներում, դադարներով նաև աշխատել է համալսարանի համակարգչային կենտրոնում նախքան բնական և արհեստական լեզուների բնագավառում բակալավրի կոչում ստանալը[5]։

Նախքան Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի ավարտական դպրոցը, Ուոլը և նրա կինը սովորում էին լեզվաբանություն դեռևս չճանաչված լեզու հայտնաբերելու, օրինակ Աֆրիկայում, և դրա համար գրելու համակարգ ստեղծելու մտադրությամբ։ Հետագայում նրանք օգտագործելու էին նոր համակարգն այդ լեզվով տարբեր տեքստեր թարգմանելու համար, այդ թվում նաև Աստվածաշունչը[6]։ Առողջական խնդիրների պատճառով նրանց պլանները ձախողվեցին, նրանք մնացին Միացյալ նահանգներում, և փոխարենը Լարրին դպրոցն ավարտելուց հետո միացավ ՆԱՍԱ-ի ինքնաթիռների շարժիչների լաբորատորիայի թիմին[7]։

Ուոլը Նազարյան եկեղեցու ակտիվ անդամ է[8]։

Remove ads

Ձեռքբերումներ

Ուոլը rn հաղորդավարի և լայնորեն օգտագործվող patch ծրագրերի հեղինակն է։ Նա երկու անգամ հաղթել է International Obfuscated C Code Contest-ում և առաջինն է ստացել Free Software Foundation մրցանակը 1998 թվականին[6]։

Նրա տեկնիկական հմտությունների հետ մեկտեղ, նա հայտնի էր իր սուր և ծաղրանքային հումորի զգացումով[9], որը նա ցուցադրում էր իր աղբյուրի կոդի մեկնաբանման ժամանակ։ Օրինակ․«Մենք լիովին համաձայն ենք փոխզիջման անհրաժեշտությանը։ Մենք ուղղակի չենք կարող համաձայնել, երբ զիջելը անհրաժեշտ է » և ․

Օրինակ, մի քանի տարի է անցել այն պահից, երբ Աստվածաշնչի թարգմանությունները տարածվել են, և դուք կնկատեք օրինակները՝ Նոր Անգլերեն Աստվածաշունչը, Նոր Ամերիկյան Ստանդարտ Աստվածաշունչը, Նոր Միջազգային տարբերակը և այլն։ Դա իրոք զվարճալի է։ Ես կասկածում եմ, որ մենք դեռևս «այս նոր» և «այդ նոր» անուններն ենք ասում հարյուրավոր տարիներ։ Դա շատ նման է Օքսֆորդի նոր քոլեջին։ Դուք գիտե՞ք այն երբ է հիմնադրվել, կա՞ն ենթադրություններ, նոր քոլեջը եղել է նոր 1379 թվականին[9]։

Ուոլը ստեղծել է Perl լեզվի ինտերպրետատորը երբ աշխատում էր System Development Corporation-ում, որը հետագայում դարձավ Unisys-ի մի մասը[10]։ Նա Programming Perl գրքի համահեղինակն է, ինչպես նաև խմբագրել է Perl Cookbook գիրքը։ Այնուհետև նա լիովին աշխատել է O'Reilly Media-ում հետագայում Perl լեզուն զարգացնելու և այդ առարկայի վերաբերյալ գրքեր գրելու համար[10]։

Ուոլի ուսումը որպես լեզվաբան ակնհայտորեն երևում է նրա գրքերում, հարցազրույցներում և դասախոսություններում։ Նա հաճախ էր hամեմատում Perl լեզուն բնական լեզվի հետ և բացատրում էր նրա դիզայնի հետ կապված իր որոշումները լեզվաբանական հիմնավորմամբ։ Ինչպես նաև նա հաճախ էր օգտագործում լեզվաբանական տերմիններ Perl լեզվի կառուցվածքում, ավանդական տերմինների փոխարեն,ինչպիսին էին "variable", "function" և "accessor" տերմինները, նա երբեմն ասում էր «noun(գոյական)», «verb(բայ)» և «Topic»(թեմա)։

Ուոլի քրիստոնեական հավատքը ազդել է Perl լեզվի տերմինաբանության վրա[11]։ Նմանատիպ մեջբերումներ են օրինակ ֆունկցիաների անունները՝ «bless» և այլն։

Ուոլը շարունակում է հսկել Perl լեզվի հետագա զարգացումը և ծառայում է Perl բարեգործական նախագծի ղեկավար։ Perl լեզվի պաշտոնական փաստաթղթերում նշվում է՝

  1. Լարրին միշտ ճշտորեն սահմանում է, թե ինչպես պետք է վարվի Perl լեզուն։ Սա նշանակում է, որ նա միշտ վերջնական որոշում է նրա ֆունկցիոնալությունը։
  2. Լարիին թույլատրված է փոխել իր միտքը ավելի ուշ, անկախ նրանից թե ինչ է ասել նախկինում, հասկանալի է՞, Լարրին միշտ ճիշտ է, անգամ երբ նա սխալ էր[12]։
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads