Լեյտենանտ
From Wikipedia, the free encyclopedia
Լեյտենանտ (հին գերմ.՝ Leutenant, ֆր.՝ lieutenant նշանակում է «տեղակալ»), բազմաթիվ երկրների զինված ուժերում կրտսեր սպայական կազմի աստիճանակարգ, զինվորական կոչում։

Պատմություն
Առաջին անգամ Ֆրանսիայում 15-րդ դարում «լեյտենանտ» սկսեցին անվանել հրամանատարական կազմի անձանց, որոնք զբաղեցնում էին ջոկատների հրամանատարների տեղակալների (15-րդ դարի վերջից՝ վաշտի հրամանատարների տեղակալներ), իսկ նավատորմում՝ նավապետի տեղակալների պաշտոնը[1]։ 17-րդ դարի երկրորդ կեսից Ֆրանսիայում և այլ երկրներում լեյտենանտը բանակում և նավատորմում զինվորական կոչում է։
Իսպանիայում 15-16-րդ դարերում նույն պաշտոնը կոչվում էր «lugar teniente» կամ ուղղակի «teniente»:
Ռուսական կայսրությունում 1701-1917 թվականները լեյտենանտի աստիճանակարգը գոյություն ուներ միայն կայսերական նավատորմում, այլ զորքերի տեսակներում դրան համապատասխանում էին տարբեր աստիճանակարգեր։
Ժամանակակից լեյտենանտական կոչմանը համապատասխանում են նախահեղափոխական փոխ-տեղակալի աստիճանակարգը Լեհաստանի զինված ուժերում, երկրորդ լեյտենանտի կոչումը ամերիկյան և բրիտանական բանակներում, չինական շաո վէյ (չինարեն՝ 少尉) կոչումը և արաբական մուլյազիմ (արաբ․՝ ملازم) կոչումները։
Լիտվական մեծ իշխանությունների զինված ուժերում լեյտենանտի աստիճանակարգին համապատասխանում է փոխ-տեղակալի կոչումը։
Լեյտենանտը համարվում է սպայական սկզբնական կոչումներից մեկը և շնորհվում է ԲՈՒՀ-ի ռազմական կաֆեդրան և բարձրագույն ռազմական ուսումնարանը (բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն, որը կարող է լինել ռազմական ուսումնարան, ինստիտուտ, համալսարան կամ ակադեմիա) ավարտելուց հետո։ Մոտոհրաձգային, օդադեսանտային, տանկային, ինժեներական և հրետանային զորքերում լեյտենանտը, ով հրամանատարական ԲՈՒՀ է ավարտել, սովորաբար համարվում է դասակի հրամանատար։ Ռազմածովային նավատորմի, ռազմա-օդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդատիեզերական ուժերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի լեյտենանտները պաշտոնները զբաղեցնում են ավարտած ուսումնական հաստատության ուղղվածությանը համաձայն։
Լեյտենանտ կոչումը ՀՀ Զինված ուժերում

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝
- ռազմաուսումնական հաստատություններ ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին.
- բարձրագույն ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), որոնք ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները.
- սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
- պայմանագրային զինվորական ծառայության ընդունված եւ սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.
- 5 եւ ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին՝ զորացրվելու դեպքում.
- բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.
- կրտսեր լեյտենանտներին՝ կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն[2]
Կրտսեր կոչում Կրտսեր լեյտենանտ |
![]() Լեյտենանտ |
Ավագ կոչում Ավագ լեյտենանտ |
Տես նաև
- Կրտսեր լեյտենանտ
- Ավագ լեյտենանտ
- Զինվորական կոչումներ
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.