Լեոն

From Wikipedia, the free encyclopedia

Լեոն
Remove ads

«Լեոն» («Պրոֆեսիոնալը», ֆր.՝ Léon) ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի կուլտային ֆիլմը, որը լույս է տեսել 1994 թ.-ին։ Նկարահանվել է Լյուկ Բեսոնի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերակատարներն են Ժան Ռենոն, Գարի Օլդմենը, Նատալի Փորտմանը և Դեննի Այելլոն։ Ֆիլմը համարվում է 250 լավագույն ֆիլմերից մեկն ըստ IMDB վարկածի։ Պրոֆեսիոնալ վարձու մարդասպան Լեոնը, որը չգիտի, թե ինչ է խղճահարությունը և գթությունը, ծանոթանում է իր հմայիչ հարևանուհու՝ Մաթիլդայի հետ, որի ընտանիքին սպանել են թմրանյութերի առևտրով զբաղվող ոստիկանները։ Այս ծանոթության շնորհիվ Լեոնն առաջին անգամ սիրահարվում է և ...

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Remove ads

Սյուժե

Լեոնը պրոֆեսիոնալ մարդասպան է, ով ապրում է Նյու Յորքում և ում միակ ընկերը տնային բույսն է։ Նա աշխատում է Թոնի անունով մաֆիայի անդամի մոտ։ Իսկ Մատիլդան տասնմեկամյա աղջիկ է։ Նա ապրում է Լեոնի հարևանությամբ։ Նրա հայրը տանը թմրանյութ է պահում և դրա դիմաց գումար է ստանում։ Սակայն մի օր հոր գործընկերները հայտնաբերում են, որ նա խաբում է իրենց և սպանում են ամբողջ ընտանիքին։ Մատիլդան, վերադառնալով խանութից, տեսնում է սպանված հարազատներին ու վախենալով գնում է Լեոնի տուն։ Նա շատ շուտ է հասկանում Լեոնի ով լինելը և խնդրում է նրան հոգ տանել իր մասին, սովորեցնել այն ամենն, ինչ գիտի։ Մատիլդան ցանկանում էր վրեժ լուծել փոքր եղբոր համար։ Լեոնը մեծ դժվարությամբ, բայց համաձայնվում է օգնել աղջկան։ Փոխարենը Մատիլդան սովորեցնում է Լեոնին կարդալ։ Երբ Մատիլդան սովորում է գործի բոլոր մանրամասները, Լեոնի զենքերը պայուսակի մեջ հավաքելով, գնում է Ստենսֆիլդին՝ մարդասպանին սպանելու։ Գրասենյակում նա ներկայանում է որպես առաքիչ։ Ստենսֆիլդը, նկատելով աղջկան, գնում է նրա հետևից և սենյակում մենակ մնալով պատմում է սպանության բոլոր մանրամասները, ինչպես նաև ասում է, որ Լեոնը առավոտյան սպանել է իր մարդկանցից մեկին։ Այդ ընթացքում Լեոնը երկտողից իմանում է Մատիլդայի գտնվելու վայրը և փրկում է նրան։

Մի օր Մատիլդային բռնում են Ստենսֆիլդի ուղարկած անվտանգության աշխատակիցները՝ այդ կերպ ցանկանալով մտնել Լեոնի բնակարան։ Լեոնը կարողանում է ազատել Մատիլդային և նրա համար տնից փախուստի ճանապարհ է բացում։ Նա մինչ աղջկա հեռանալը տալիս է նրան իր ծառը, ասում է, որ սիրում է նրան և որ Մատիլդան սովորեցրել է իրեն ապրել։ Մատիլդայի գնալուց հետո Լեոնին վիրավորում են, բայց նա կարողանում է փրկվել և դուրս է գալիս շենքից։ Նրան հետևում է Ստենսֆիլդը և կրակում է նրան հետևից։ Լեոնն ընկնում է, և երբ Ստենսֆիլդը մոտենում է, որ գտնի նռնակը Լեոնը բաց է թողնում նռնակն ասելով. «Մատիլդայի կողմից»։

Մատիլդան գնում է Թոնիի մոտ և աշխատանք է խնդրում։ Թոնին ասում է, որ աշխատանք չունի երեխայի համար։ Թոնին առաջարկում է աղջկան տալ Լեոնի աշխատած գումարը, ասում է, որ մոռանա ամեն ինչ և վերադառնա դպրոց։ Մատիլդան խոսում է դպրոցի տնօրենի հետ և պատմում նրան ամեն ինչ։ Ֆիլմի վերջում Մատիլդան Լեոնի ծառը տնկում է հողի մեջ, որպեսզի արմատներ տա, ինչպես նա սկզբում էր ասել Լեոնին։

Remove ads

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Արագ փաստեր
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads