Լեոշ Յանաչեկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լեոշ Յանաչեկ (չեխ.՝ Leoš Janáček, հուլիսի 3, 1854[1][2][3][…], Հուկվալդի[4][5][6] - օգոստոսի 12, 1928[7][1][2][…], Օստրավա, Չեխիա[7][5] և Moravská Ostrava, Moravská Ostrava a Přívoz, Օստրավա, Չեխիա[6]), չեխ երգահան, երաժշտագետ-ազգագրագետ և մանկավարժ։ Գրել է բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործություններ։ Նրա «Ենուֆա» (Jenůfa, (1894-1903), «Կատյա Կաբանովա» (Káťa Kabanová, 1919-1921, ըստ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը» պիեսի), «Փոքրիկ աղվեսի արկածները» (Příhody lišky bystroušky, 1921-1923), «Մակրոպուլոսի դեղամիջոցը» (Več Makropulos, 1923-1925, ըստ Կարել Չապեկի) Մեռյալ տնից (Z mrtvého domu, 1927-1928, ըստ Դոստոևսկու համանուն վեպի) օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին։
Remove ads
Ճանաչում և ժառանգություն
- Բռնոյի երաժշտական ակադեմիան կրում է Յանաչեկի անունը
- Ֆիլիպ Կաուֆմանի «Կեցության անտանելի թեթևություն» (1988 թվական, ըստ Միլան Կունդերի համանուն վեպի) ֆիլմն ուղեկցվում է Յանաչեկի տարբեր ստեղծագործություններից հատվածներով։
- «10 րոպե շուտ» Ֆիլմում օգտագործվել է Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններից։
- Օստրավայում միջազգային օդանավակայանն անվանվել է Լեոշ Յանաչեկի անունով։
- Հարուկի Մուրակամիի «1Q84» ստեղծագործության մեջ նշվում է Յանաչեկի «Սիմֆոնիետան», և այս աշխատանքը կարևոր դեր է խաղում վեպի սյուժեում։
Remove ads
Ընտրված ստեղծագործություններ
Օպերաներ և բալետ
- Շարկա (Šárka, 1887-1888, պրեմիերան Բռնոյում, 1925)
- Վեպի սկիզբը (Počátek románu, 1891, պրեմիերան Բռնոյում, 1894)
- Ենուֆա (Ենուֆան հայտնի էր նաև «Նրա խորթ աղջիկը» անունով, 1894-1903, պրեմիերան Բռնոյում, 1904)
- Ճակատագիրը (Osud, 1903-1904, պրեմիերան Բռնոյում, 1958)
- Բրոուչեքի ճանապարհորդությունը (Výlety páně Broučkovy, 1908-1917, պրեմիերա Պրահայում, 1920)
- Կատյա Կաբանովա (Káťa Kabanová, 1919-1921, ըստ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» դրամայի, պրեմիերան Բռնոյում, 1921)
- Մակրոպուլոսի միջոցները (Več Makropulos, 1923-1925, ըստ Կ. Չապեկի, պրեմիերան Բռնոյում, 1926)
- Մեռած տնից (Z mrtvého domu, 1927-1928, ըստ Ֆյոդոր Դոստոևսկու, պրեմիերան Բռնոյում, 1930)
- Ռակոշ Ռակոչի (Rákoš Rákoczy), բալետ երգով (Բռնո, 1891)
Սիմֆոնիկ երաժշտություն
- Սյուիտա լարային նվագախմբի համար (1877)
- Հովվերգություն լարային նվագախմբի համար (1878)
- Գանական պարեր (չեխ․՝ Hanácké tance, 1889-1890)
- Սյուիտա, նվ. 3 (1891)
- Խանդ, նախերգանք (չեխ․՝ Žárlivost, 1894)
- ճանապարհորդ երաժիշտի երեխան, բալլադ նվագախմբի համար (չեխ․՝ Šumařovo dítě, 1912)
- Տարաս Բուլբա, ռապսոդիա նվագախմբի համար, ըստ Գոգոլի (չեխ․՝ Taras Bulba, 1915—1918)
- Բլանշյան բալլադ, սիմֆոնիկ պոեմ (չեխ․՝ Balada blanická, 1920)
- Սիմֆոնիետա (1926)
Remove ads
Երգեր
Գրականություն
- Brod M. Leoš Janáček: Leben und Werk. Prag, 1924 (на чешском языке); 2-e revidierte Aufl. Wien, 1956.
- Hollander H. Leoš Janáček, his life and work. New York: St. Martin's Press, 1963.
- Vogel J. Leoš Janáček: a biography. New York: W.W. Norton, 1981.
- Beckerman M.B. Janáček and his world. Princeton; Oxford: Princeton UP, 2003.
- Rousseau J. Leos Janacek. Arles: Actes sud, 2004.
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads