Լիալուսին

From Wikipedia, the free encyclopedia

Լիալուսին
Remove ads

Լիալուսին (լատին․՝ Luna plena, plenilunium), Լուսնի փուլ, որի ժամանակ Արեգակի և Լուսնի խավարածրային երկայնությունը հավասար է 180°-ի։ Դա նշանակում է, որ հարթությունը, որ անցկացվում է Արևի, Երկրի ու Լուսնի միջև, ուղղահայաց է խավարածիրի հարթությանը։ Երբ երեք մարմինները հայտնվում են մի գծի վրա, տեղի է ունենում Լուսնի խավարում[1][2][3]։ Լուսինը լիալուսնի փուլում ունենում է լուսավորված շրջանի տեսք։

Thumb
Լիալուսին, սեպտեմբերի 8, 2014
Thumb
Լուսնի ծագումը Իստադի փարոսի վրա, փետրվարի 11, 2017

Աստղագիտության մեջ Լիալուսնի պահը հաշվարկվում է մեծ ճշգրտությամբ։ Կենցաղային մակարդակում լիալուսինը դիտարկվում է մի քանի օր շարունակ, որոնց ընթացքում այն տեսողական մակարդակում գրեթե չի տարբերվում գիտականորեն հաշվարկված լիալուսնից։

Լիալուսնի ժամանակ մի քանի ժամվա ընթացքում կարող է դիտարկվել այսպես կոչված Զելիգերի էֆեկտը, որի ժամանակ սկավառակի պայծառությունը մեծանում է` չնայած երկնային մարմնի չափերի հաստատուն լինելուն։ Էֆեկտը բացատրվում է երկրային դիտողի համար Լուսնի մակերևույթի ստվերների լիակատար անհետացմամբ, ինչպես նաև մի քանի այլ պատճառներով։ Լուսնի առավելագույն փայլը լիալուսնի ժամանակ կազմում է −12,7m:

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads