Լիլիան Թյուրամ

ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Լիլիան Թյուրամ
Remove ads

Ռյուդի Լիլիան Թյուրամ Յուլեն (ֆր.՝ Ruddy Lilian Thuram-Ulien, հունվարի 1, 1972(1972-01-01)[1][2][3][…], Պուանտ ա Պիտր[4]), առավել հայտնի է Լիլիան Թյուրամ (ֆր.՝ Lilian Thuram) անվամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Արագ փաստեր Լիլիան Թյուրամֆր.՝ Lilian Thuram, Քաղաքացիությունը ...

Սրտի հետ կապված խնդրի պատճառով 2008 թվականին հրաժեշտ է տվել ֆուտբոլին։ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով գրանցել է ռեկորդ՝ 142 խաղ)[7]։

Remove ads

Կենսագրություն

Մինչ ֆոտբոլիստ դառնալը նա պատրաստվում էր դառնալ կաթոլիկ քահանա, սակայն ժամանակին հայտնաբերում է իր մեջ ֆուտբոլիստի տաղանդը և զբաղվում ֆուտբոլով։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Մոնակո» ֆուտբոլային ակումբում՝ 1991 թվականին։ Այնուհետև մեկնել է Իտալիա, որտեղ 10 տարի հանդես է եկել Պարմայի և Յուվենթուսի կազմում։ Չորս անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայի» կազմում և 2008 թվականին մեկնել Ֆրանսիա, որտեղ պատրաստվում էր ընդգրկվեր «Պարի Սեն-Ժերմենի» կազմում[8]։ Սակայն Փարիզում բուժզննում անցնելուց հետո բժիշկներն արգելել են նրան զբաղվել ֆուտբոլով[9]։

Ֆրանսիայի ազգային հավաքականում անցկացրած 142 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ, որոնք նա խփել է 1998 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ։ Ֆրանսիայի հավաքականը Թյուրամի խփած գնդակների շնորհիվ դուրս է եկել եզրափակիչ և դարձել աշխարհի չեմպիոն։

Թյուրամը մասնակցել է նաև 2002, 2006 թվականների աշխարհի և 1996, 2000, 2004 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններին։

2008 թվականի հունիսի 9-ին, Եվրոպայի առաջնության Ֆրանսիայի հավաքականի առաջին խաղում Թյուրամը ճանաչվել է առաջին ֆուտբոլիստը, որը 15 խաղ է անցկացրել Եվրոպայի առաջնությունում։ Մինչ այդ 14-ական խաղեր էին իրենց հաշվին գրանցել Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգուն և Կարել Պոբորսկին։ Ֆրանսիայի հավաքականի անհաջող խաղերից հետո Թյուրամը հայտարարել է իր հավաքականից հեռացման մասին[10]։

Ընդգրկվել է «Ներկայումս ապրող 100 մեծագույն ֆուտբոլիստների» շարքին։

Remove ads

Նվաճումներ

Ակումբային

«Մոնակո»
  • Ֆրանսիայի գավաթակիր1990/91
«Պարմա»
  • Իտալիայի գավաթակիր 1998/99
  • Իտալիայի սուպերգավաթակիր 1999
  • ՈւԵՖԱ-ի գավաթակիր 1998/99
«Յուվենթուս»
  • Իտալիայի չեմպիոն 2001/02, 2002/03
  • Իտալիայի սուպերգավաթակիր 2002, 2003
«Բարսելոնա»
  • Իսպանիայի սուպերգավաթակիր 2006

Հավաքական

  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 1996
  • Աշխարհի չեմպիոն 1998
  • Եվրոպայի չեմպիոն 2000ըԿոնֆեդերացիայի գավաթակիր 2003
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2006

Անձնական

  • Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ 1997
  • Իտալիայի տարվա ֆուտբոլիս՝ ըստ «Guerin Sportivo» ամսագրի 1997
  • Աշխարհի առաջնության «բրոնզե գնդակի» մրցանակակիր 1998
  • ՖԻՖԱ 100- անդամ
Remove ads

Անձնական կյանք

Թյուրամն ամուսնացած է, ունի երկու որդի, Մարկուսը (1997) ու Խեֆրեն (2001)։ Երկուսն էլ՝ ինչպես հայրը ֆուտբոլիստներ են։ Մարկուս եղել է «Գենգանի» ակումբի ֆուտբոլիստ, 2019 թվականին տեղափոխվել է «Մյոնխենգլադբախի Բորուսիա» ակումբ։ Եղել է Եվրոպայի պատանիների 2016 թվականի չեմպիոն։ Թյուրամի կրտսեր որդին՝ Խեֆրենը հանդես է գալիս «Մոնակոյի» երիտասարդական կազմում։

Լիլիան Թյուրամի ազգակիցը՝ Յոհան Թյուրամը դարպասապահ է, հանդես է եկել «Հավր» ակումբում, 2019 թվականին տեղափոխվել է «Լե Ման» ակումբ[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads