Լիլիթ Հովհաննիսյան
հայ երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լիլիթ Վաչագանի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ Հայտնի է դարձել 2006 թվականին «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի առաջին եթերաշրջանին մասնակցելուց հետո, որտեղ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։ Իր դեբյուտային «Նրան» կոչվող ստուդիական ալբոմը նա թողարկել է 2011 թվականին։ Թողարկել է բազմաթիվ տեսահոլովակներ, որոնցից մի քանիսը «Յութուբ» վիդեոհոսթինգում հավաքել են միլիոնավոր դիտումներ[1]։ Նանուլի հետ նկարահանված նրա տեսահոլովակի դիտումները հատել են հարյուր միլիոնի շեմը։
Remove ads
Կենսագրություն
Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։ Մինչև 2002 թվականը սովորել է Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում։ 2005 թվականին ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալի բաժինը։ 2006 թվականին մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծի 1-ին եթերաշրջանին։ Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը։ Այնուհետև Լիլիթը մասնակցեց մեկ այլ մրցույթի, որը կոչվում էր «Ընծա»։ Երգչուհին ժյուրիի բոլոր անդամների կողմից 3 մրցութային օրերում վաստակելով միայն ամենաբարձր՝ "7" գնահատականը, արժանացավ «Գրան Պրի»-ն։ Ավելի ուշ՝ 2011 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժինը[2]:
Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցերում՝ Facebook, Instagram, Youtube, ամենաշատ հետևորդներ ունեցող արտիստն է Հայաստանում։ Նրան է պատկանում Youtube-յան ամենաշատ դիտումներ ունեցող հայկական տեսահոլովակի ռեկորդը։
Լիլիթը չի համագործակցում իմիջմեյքերների հետ, այլ անձամբ ինքն է զբաղվում իր և իր աշխատանքներում առկա հերոսների և պարողների արտաքին տեսքով։ Նա անձամբ մոդելավորում է համերգային շրջագայությունների և տեսահոլովակների բոլոր բեմական հագուստները։
Սկսած 2013 թվականից Լիլիթը սկսել է իր համերգային շրջագայությունները։
2019 թվականի “Dream World Tour”- ի շրջանակներում Լիլիթը համերգային շրջագայություններով հանդես եկավ ավելի քան 70 քաղաքներում՝ ներառյալ Եվրոպան (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իսպանիա, Բուլղարիա, Մոսկվա ), Կանադայի, Ավստրալիայի մայրաքաղաքները։ Շրջագայությունը շարունակվեց Բրազիլիայում, Ուրգուգվայում, Արգենտինայում, Ուկրաինայում, ԱՄՆում (Նյու Յորք, Բոստոն, Լոս Անջելես)։
Անձնական կյանք
Լիլիթ Հովհաննիսյանը ամուսնացել է 2011 թվականի հունիսի 29-ին։ Նրա ամուսինը դաշնակահար, երգահան և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանն է[2]։ Վահրամը և Լիլիթը ծանոթացել են «Հայ Սուպերսթար 1» նախագծի շրջանակներում, որին մասնակցում էր Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Վահրամ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես դաշնակահար։ Վահրամ Պետրոսյանը և Լիլիթ Հովհաննիսյանը համատեղ ձայնագրել են «Հետ չգաս» դուետը, որի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ։
Remove ads
Առցանց խանութ
2014 թվականից գործում է Լիլիթ Հովհաննիսյանի առցանց խանութը, որտեղ ցուցադրվում և վաճառվում են երգչուհու կողմից նախագծված հագուստների և աքսեսուարների հավաքածուները։ Այն կազմված է Լիլիթի տեսահոլովակներում իր կրած զգեստների ու աքսեսուարների հիման վրա։ Սակայն երգչուհին անձամբ իր կրած հագուստների օրինակներն առցանց խանութում չի վաճառվում։ Պատվիրատուի համար կարվում է նորը։
Լիլիթ Հովհաննիսյանի մրցանակները
- 2007 - «Հայ Սուպերսթար» նախագծի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից
- 2008 - «Ընծա» մրցույթի գրան-պրիի հաղթող
- 2008 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա հայտնություն» անվանակարգում
- 2009 - «Նրան» երգը ճանաչվել է որպես «Ամենաներբեռնված երգ»
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2009 - Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն սաունդթրեք» անվանակարգում
- 2010 - «Ամենացանկալի հայուհիները» մրցանակ
- 2011 - «Տարվա լավագույն զուգերգ»՝ ըստ «ՀայՖանատ» կայքի
- 2012 - «Տարվա լավագույն երգչուհի»՝ ըստ De Facto ամսագրի
- 2012- 3 մրցանակ Թոփ 10 երաժշտական նախագծի կողմից
- 2012 – Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում
- 2012 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2012 - «Տարվա ամենաքննարկվող ու հայտնի երգչուհի»՝ ըստ Արգամբլոգի
- 2012 - «Թու-թու-թու» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Ապրիլ ամսվա լավագույն տեսահոլովակ»՝ ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2012 - «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Սեպտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»՝ ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2012 - «Ես եմ հորինել» տեսահոլովակը ճանաչվել է որպես «Դեկտեմբեր ամսվա լավագույն տեսահոլովակ»՝ ըստ Հայկական առաջին հեռուստաալիքի
- 2013 - «Լավագույն տեսահոլովակ» («Ես եմ հորինել»)՝ ըստ Հայկական Զարկերակ մրցանակաբաշխության
- 2013 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ Արմենիա երաժշտական մրցանակաբաշխության
- 2014 - «Տարվա լավագույն երգչուհի» ըստ World Armenian Entertainment երաժշտական մրցանակաբաշխության
- 2014 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում
- 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Լավագույն պարային տեսահոլովակ» («Դե էլ մի») անվանակարգում
- 2015 - Դար-21 TV մրցանակաբաշխության հաղթող «Տարվա լավագույն քավեր» անվանակարգում
2008 թվականին ներկայացրել է հայկական մշակույթը Պրահայի, 2010 թվականի Շանհայի «Էքսպո» փառատոների ժամանակ[2]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- «Նրան» (2011)
- «nakaman lilit! Naso!!» (2021)
Սաունդթրեքեր
- «Սպանված աղավնի» («Սպանված աղավնի», 2009)
- «Շատախոս Անձրև» («Տիգրանի մոլորակը», 2012)
- «Քամի» («Ընտրյալները», 2013)
Սինգլներ
- «Ոչ ոչ» (2011)
- «Նրան» (2011)
- «Հետ չգաս» (2011)
- «Ինչու եմ քեզ սիրում» (2011)
- «Մայրիկ» (2011)
- «Քոնն եմ դարձել» (2012)
- «Իմ սրտին ասա» (2012)
- «Թու թու թու» (2012)
- «Թե աղջիկ լինեիր» (2012)
- «Ես եմ հորինել» (2012)
- «Քեզ մի օր թողեցի» (2013)
- «Requiem» (2013)
- «Գնչու» (2013)
- «Էլի Լիլիթ» (2013)
- «Էլեգիա» (2013)
- «Քեզ խաբել եմ» (2014)
- «Armenian Girl» (2014)
- «Ինձ չսպանես» (2014)
- «Դե էլ մի» (2014)
- «Իմ տիկնիկն ես» (2015)
- «Մեքսիկական» (2015)
- «Իմ սեր,ատում եմ քեզ» (2015)
- «Երես չթեքես» (2015)
- «Իմ բաժին սերը» (2016)
- «ՀԵՏԴԻՄՈ» (2016)
- «Հին ճանապարհով» (2016)
- «Չկիտես Հոնքերդ» (2017)
- «Ավերել ես» (2017)
- «Balkan Song» (2018)
- «Bulgarian» (2018)
- «Թշնամուս չեմ ցանկանա» (2018)
- «DREAM» (2019)
- «Մեղավորը» (2019)
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads